Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2774 դեպք
Ռուսաստանի 51 շրջաններում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 2774-ով: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է Օպերատիվ շտաբը:
Այս թվից 1489 դեպքը եղել է Մոսկվայում, 460-ը՝ արվարձաններում:
Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը 82 մարզում հասել է 21 102-ի:
Օրվա ընթացքում 22 մարդ է մահացել․ ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 170 մահվան դեպք: Վերականգնվել է ընդհանուր առմամբ 1694 մարդ:
Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների գլոբալ թիվը հասնում է 2 միլիոնի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան