Կին առաջնորդներ․ Ի՞նչ ընդհանրություն ունեն կորոնավիրուսին լավագույնս պատասխանած երկրները
Փնտրում եք ճգնաժամի պայմաններում իրական առաջնորդության օրինակնե՞ր․ Իսլանդայից մինչև Թայվան և Գերմանիայից՝ Նոր Զելանդիա, կանայք ցույց են տալիս աշխարհին, թե ինչպես կառավարել մեր մարդկային ընտանիքը։ Ավելացնենք Ֆինլանդիան, Դանիան: Այս մասին գրում է Forbes-ը:
Շատերը կասեն, որ դրանք փոքր երկրներ են, կամ կղզիներ կամ այլ բացառություններ: Բայց Գերմանիան մեծ է և առաջատար, իսկ Մեծ Բրիտանիան կղզի է և այս երկրները կորոնավիրուսի շատ տարբեր արդյունքներ ունեն։
Ըստ Forbes-ի ու ցուցանիշների, կորոնավիրուսին առավել լավ արձագանքել են այն երկրները, որտեղ կառավարում են կանայք։
Ինչ են մեզ սովորեցնում այս երկրները
Ճշմարտություն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ոտքի կանգնեց շուտ և հանգիստ՝ իր հայրենակիցներին ասելով, որ սա լուրջ վարակ է, որը կարող է վարակել բնակչության մինչև 70%-ին:
«Այն լուրջ է, լուրջ վերաբերվեք դրան»,- ասաց Մերկելը։
Այդպես վարվեց ինքն ու այդպես վարվեցին մյուսները։ Թեստավորումը սկսվեց հենց սկզբից: Գերմանիան անմիջապես անցավ մերժման, զայրույթի և անտարբերության փուլերից, որոնք մենք տեսել ենք այլուր: Երկրում վարակի թվերը շատ ցածր են՝ եվրոպական հարևանների հետ համեմատ, և կան նշաններ, որ հնարավոր է շուտ սկսեն սահմանափակումների թուլացումը:
Առաջին և ամենաարագ քայլերից մեկը կատարեց Թայվանում նախագահ Ցայ Ինգ-վենը։ Դեռևս հունվարին, նոր հիվանդության առաջին նշանների ի հայտ գալուց ի վեր, նա ներմուծեց վարակի տարածումն արգելափակող 124 միջոց՝ առանց դիմելու այն արգելափակումներին, որոնք սովորական դարձան այլուր: Այժմ նա 10 միլիոն դիմակ է ուղարկում ԱՄՆ և Եվրոպա: Ինգ-վենն արեց այն, ինչ CNN-ն անվանել է «աշխարհի լավագույն» արձագանքը՝ համաճարակը հսկողության տակ պահելու համար, որտեղ մինչ այժմ 6 մարդ է մահացել։
Նոր Զելանդիայի վարչապետ Յասինդա Արդերնը վաղաժամ կիրառեց արգելափակումն ու բյուրեղից պարզ հայտնեց զգոնության առավելագույն մակարդակի մասին։ Նա ինքնամեկուսացում պարտադրեց Նոր Զելանդիա մուտք գործած մարդկանց նկատմամբ, ինչը զարմանալիորեն վաղ էր համարվում, երբ ամբողջ երկրում ընդամենը 6 դեպք կար, և արտասահմանցիներին ամբողջովին արգելեց մուտք գործել երկիր։
Պարզությունն ու վճռականությունը Նոր Զելանդիան փրկեց փոթորկից: Ապրիլի կեսի դրությամբ նրանք միայն չորս մահվան դեպք ունեին (4 մահ գրանցվել է այսօր-խմբ․) և այնտեղ արդեն խոսում են սահմանափակումների վերացման մասին։ Արդերնը նաև երկիր վերադարձող բոլոր զելանդացիներին պարտադրում էր 14-օրյա կարանտին։
Իսլանդիան, վարչապետ Կատրին Յակոբսդոթիրի գլխավորությամբ, անվճար կորոնավիրուսի թեստեր է առաջարկում իր բոլոր քաղաքացիներին։ Երկրներից շատերը սահմանափակ թեստավորում են կատարում այն մարդկանց, որոնց մոտ առկա է վարակի ախտանիշներ։
Իսլանդիան արդեն 5 անգամ ավելի թեստավորում է կատարել, իր բնակչության համեմատ, քան Հարավային Կորեան, որի արդյունքում նրանք երկիրը արգելափակման տակ չեն դրել, դպրոցներն էլ չեն փակել։
Նշենք, նաև, որ Ֆինլանդիայում, որտեղ երկրի վարչապետն է Սաննա Մարինը, գրանցվել է վարակի 3064 դեպք ու 59 մահ։
Նորվեգիայի վարչապետն է Էռնա Սոլբերգը, որտեղ գրանցվել է վարակի 6,605 դեպք ու 134 մահ։
Դանիայի վարչապետն է Մեթե Ֆրեդերիկսենը, որտեղ գրանցված է 6318 դեպք ու 285 մահ։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան