Արայիկ Հարությունյան. Այս երկրում ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ
Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի գնահատմամբ, ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է նորմալ, առանց որևէ խնդրի, իսկ մասնակցությունը չի համարում պասիվ։
«Առաջին փուլում մասնակցությունը շատ ակտիվ էր, այս փուլում մասնակցությունը պասիվ չէ, իրավիճակին համապատասխան»,- Արցախի նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին, թե շատ է քննադատվում, որ կորոնավիրուսով պայմանավորված ընտրությունները չհետաձգվեցին, Ա. Հարությունյանն ասաց. «Ինչպե՞ս պետք էր հետաձգվեր։ Եթե նախագահը հայտարարեր արտակարգ դրություն, թեկնածուներից կամ ժողովրդից որևէ մեկը դիմեր Սահմանադրական դատարան, ինչ հիմունքներով ես առանց արտակարգ իրավիճակ հայտարարելու արտակարգ դրության հայտարարում, եթե արտակարգ դրություն հայտարարելու որևէ նախապայման չկա»։
Նրա խոսքով, իհարկե, վարակի մուտքն անխուսափելի է, ընդամենը պետք է քայլերի հերթականությունը ճիշտ անել, և այդ առումով բավական բարձր մակարդակով արվում է։
Հարցին, թե արդյո՞ք հանդիպելու է Արցախի խորհրդարան անցած ուժերի հետ և հնարավո՞ր է կոալիցիա ձևավորվի, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Համագործակցություն բոլորի հետ լինելու է՝ անկախ ամեն ինչից: Կոնկրետ մի քանի օրից կսկսեմ իմ հանդիպումները քաղաքական ուժերի հետ, կմտածենք մեր գլխավոր խնդիրների մասին։ Այս երկրում ես պրոբլեմ չունեմ ոչ մեկի հետ, ոչ Մասիս Մայիլյանի, ոչ Սամվել Բաբայանի։ Հանուն մեր երկրի պատրաստ եմ բոլորի հետ համագործակցել»:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցել են Արայիկ Հարությունյանը և Մասիսի Մայիլյանը։ Վերջինն իր աջակիցներին կոչ էր արել չմասնակցել այսօր ընթացող քվեարկությանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախ. Քվեարկությունը՝ ժամը 17։00-ի դրությամբ
- Բակո Սահակյան. Ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը
- Արցախ. 14.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,4 տոկոսը
- Արցախում քվեարկությանը մասնակցել է ամենատարեց ընտրողը
- Պետնախարար. Արցախում ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չի
- Արցախ. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության մեկնարկը տրված է
- Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում