Արցախ. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության մեկնարկը տրված է
Ժամը 8.00-ին բացվել են 281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում: Քվեարկությունը սկսված է: Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին: Հայտնում են Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 637 ընտրող:
Հանրապետության Նախագահի երկրորդ ընտրություններին մասնակցում է ս.թ. մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրություններում ընտրողների առավելագույն կողմ ձայներ ստացած 2 թեկնածու՝ Արայիկ Հարությունյանն ու Մասիսի Մայլիլյանը։
Ընտրությունները դիտարկելու և լուսաբանելու են 450-ից ավելի տեղական և միջազգային դիտորդներ և ԶԼՄ 130 ներկայացուցիչներ:
Առաջնորդվելով ԱՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով` ս.թ. ապրիլի 14-ին ժամը 9:00-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնից Արցախի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տեղեկություններ է հրապարակել ընտրությունների ընթացքի մասին:
ԿԸՀ նախագահն ընտրողներին հորդորել է իրենց ընտրական իրավունքն իրացնելիս խստորեն հետևել ընտրական տեղամասերում առաջարկվող նախականխիչ առողջապահական ցուցումներին:
Հարակից հրապարակումներ`
- Մասիսի Մայիլյանը արցախցիներին կոչ է անում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը
- Արայիկ Հարությունյան. Ես երկրորդ փուլին սպասում էի վաղուց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան