Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի երրորդ թեստը բացասական է. մարզպետ
Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի երրորդ թեստը ևս բացասական է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Գեղարքունիքի մարզի սիրելի' բնակիչներ,
Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։ Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն ԲԱՑԱՍԱԿԱՆ է»,- գրել է Սանոսյանը։
Նա հայտնել է, որ պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։
«Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության եւ կյանքի համար եւ ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ։
Շարունակում եմ հորդորել խստորեն հետեւել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տանից դուրս գալ խիստ կարիքի պարագայում։
Եվ հետեւեք պաշտոնական լրահոսին»,- գրել է Սանոսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին մարզում հաստատվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը, որը երկու օր անց՝ ապրիլ․ի 13-ին երկրորդ թեստի արդյունքում հերքվել էր։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացուն երրորդ անգամ կթեստավորեն. Գեղարքունիքի մարզպետ
- Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքը հերքվել է
- Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածին բուժող բժիշկների մոտ COVID-19 չի հայտնավերվել
- Գեղարքունիքի մարզում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին