ՀՀ 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձել են Հայաստան
Վրաստանի իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի մայրաքաղաք Խարթումից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացիների։
Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, այնուհետև դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից Թբիլիսի ժամանած միկրոավտոբուսով ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, տեղափոխել Հայաստան։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանից 26 ՀՀ քաղաքացիներ վերադառնում են հայրենիք
- Այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխումը Հայատան՝ Վրաստանի տարածքով.ԱԳՆ
- ԱՄՆ-ից 35 հայաստանցի դպրոցական հատուկ չվերթով կգան Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները