![](https://panorama.am/news_images/758/2273585_1/hraparak_8606.thumb.jpg)
«Հրապարակ». Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը
«Հրապարակ» թերթը գրում է․
«Կառավարությունում բուռն քննարկումներ են ընթացել արտակարգ դրությունը ևս 30 օր երկարաձգելու շուրջ: Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը՝ փաստարկելով տնտեսության կաթվածահար վիճակը, երկար քննարկումներից հետո նրանց համոզել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ չեղարկումն աղետալի հետևանքների կհանգեցնի:
Նա պնդել է իր կանխատեսումները՝ ասելով, որ դրանք իրականություն են դառնալու, և ապրիլի վերջին 3 հազար և ավելի վարակակիր ենք ունենալու: Ի վերջո, ընտրել են ոսկե միջինը՝ արտակարգ դրությունը շարունակել, բայց սահմանափակումները թուլացնել փուլ առ փուլ, սկզբից թույլ տալ շինարարական աշխատանքները, հետո՝ արդյունաբերությունը և այլն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
![Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան](https://panorama.am/video_images/18/53959_1/53964459152_d54b3ba492_b_1_thumb.thumb.jpg)
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
![Ես ներողություն են խնդրում յուրաքանչյուրից. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53985_1/f676e5c5b36b86_676e5c5b36bc5.jpg)
![Փաշիկ Ալավերդյանը հունից դուրս եկավ](https://panorama.am/video_images/18/53955_1/f676bbc361ea91_676bbc361ead1.jpg)