Արցախի նախագահ. Ողջունելի է, որ Սերժ Սարգսյանը համաձայնվել է ներկայանալ Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով
Արցախի նախագահ Բակո Սահակյանը պատրաստ է ցանկացած պարագայում նպաստելու 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Լրագրողների հետ զրույցում ասաց Բակո Սահակյանը։
Նա նշեց, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր իրեն չի ուղղվել։
«Բայց ցանկացած պարագայում և ես, և մենք բոլորս պատրաստակամ ենք նպասելու այդ հանձնաժողովի աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելուն։ Հատկապես, որ այդ հանձնաժողովի անդամներն ու պատասխանատուները հայտարարել են, որ նրանց նպատակը մեկն է՝ վեր հանելու այդ ժամանակաշրջանի բացերը, ամեն կերպ նպաստելու, որ հետագայում նման զարգացումներ, գործողություններ ունենալու դեպքում այդ բացերը չունենանք։
Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը՝ ներկայանալու հանձնաժողով և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու, ինչը ողջունելի է»,- ասաց Արցախի նախագահը։
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, Բ.Սակայնանն ասաց. «Այո, ծանոթ եմ, որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի առաջին նախագահը, երբ անհրաժեշտություն է լինում, նա իր տեսակետն հայտնում է։
Շատ բնական եմ համարում, որ նման իրավիճակներում մեր երկրի նախորդ պատասխանատուներն իրենց տեսակետը հայտնում են։ Տեղյակ եմ տարբեր մեկնաբանությունների մասին, ես այդպես չեմ մտածում, մտածում եմ, որ Հայաստանի նախագահն իր պատասխանատվությունն է ցուցաբերել, ցանկություն է հայտնել օգտակար լինելու նաև այս շրջանում»։
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
- Բակո Սահակյան. Ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը
- «Այլընտրանքային նախագծեր խումբ».Ապրիլյան հաղթանակը և կերտվող պարտությունը
- Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի
- Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել
- Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին
- Գրասենյակ. Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, այն էլ` ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան