Արցախ. Քվեարկությունը՝ ժամը 17։00-ի դրությամբ
Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը): Այս մասին հայտնում են Արցախի ԿԸՀ-ից։
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցել են Արայիկ Հարությունյանը և Մասիսի Մայիլյանը։ Վերջինն իր աջակիցներին կոչ է արել չմասնակցել այսօր ընթացող քվեարկությանը։
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյան. Ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը
- Արցախ. 14.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,4 տոկոսը
- Գրիգորի Մարտիրոսյան. Քննարկում ենք Արցախում ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը
- Արցախում քվեարկությանը մասնակցել է ամենատարեց ընտրողը
- Պետնախարար. Արցախում ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չի
- Արցախ. Ընտրողներն առավել ակտիվ են Հադրությում և Ասկերանում
- Ախտահանման աշխատանքների համար Արցախի ԱԻՊԾ-ը կստանա նյութերի մեծ խմբաքանակ