ԱՀԿ ղեկավարը նշել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները հանելու պայմանները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը պատմել է, թե որ պայմաններում երկրները կարող են հանել սահմանափակող միջոցառումները, որոնք մտցվել են կորոնավիրուսի պատճառով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, իշխանությունները պետք է համոզված լինեն, որ իրենք վերահսկում են հիվանդության և մարդուց մարդ վիրուսի փոխանցման հետ կապված իրավիճակը:
Գեբրեյեսուսն ընդգծել է, որ առողջապահության համակարգը պետք է կարողանա հայտնաբերել, փորձարկել, մեկուսացնել և բուժել կորոնավիրուսի յուրաքանչյուր դեպք:
Բացի այդ, ԱՀԿ ղեկավարը հայտարարել է բժշկական հաստատություններում կորոնավիրուսների բռնկման ռիսկը նվազագույնի հասցնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնել հանրային վայրերում, ներառյալ աշխատատեղերում և դպրոցներում:
Նրա խոսքով, վիրուսը տարածվում է «ավելի արագ, քան դանդաղում է»:
«Այս առումով, սահմանափակող միջոցները պետք է դանդաղորեն հանվեն, և այդ գործընթացը պետք է վերահսկվի: Դա չպետք է տեղի ունենա միանգամից»,- ասել է Գեբրեյեսուսը։
Նա նաև նշել է, որ որ երկրները պետք է հաղթահարեն ներմուծված վարակների ռիսկը:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփին առաջարկվել է ԱՀԿ-ի այլընտրանքը ստեղծել. Gazeta.ru
- ԱՀԿ. Հեռավորությունը պաշտպանում է կորոնավիրուսից ավելի լավ, քան դիմակները
- ԱՀԿ-ն կոչ է անում Բելառուսին պատրաստվել վատագույնին. abnews
- ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղելու մասին
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատասխանում է ԱՀԿ-ի հասցեին հնչած քննադատությանը
- ԱՀԿ ղեկավարը՝ Թրամփին. Ավելի շատ դիակներ կլինեն, եթե քաղաքականացնեք կորոնավիրուսային ճգնաժամը
- Քրտնաջան աշխատում ենք՝ հիմնական բժշկական սարքավորումների մատակարարում ապահովելու համար. ԱՀԿ ղեկավար
- ԱՀԿ. «Հանգստանալու ժամանակ չկա». Եվրանյուզ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին