Քաղաքական 14:52 14/04/2020 Հայաստան

Արթուր Ղազինյան. Ինչպե՞ս տանուլ չտալ հերթական հնարավորությունը

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ծրագրային հոդված է պատրաստել,կուսակցության մամուլի գրասենյակը տարածել է այն։

Հոդվածում ասված է.

«Այսօր Հայաստանը, հայկական աշխարհը և միջազգային հանրությունը բախվել են կորոնավիրուսի համավարակի սպառնալիքին, ինչը կաթվածահար է արել գլոբալ քաղաքական և տնտեսական զարկերակները: Պատմական դիտանկյունից այս մարտահրավերը նոր չէ. տարբեր ժամանակաշրջաններում մարդկությունը ստիպված է եղել հաղթահարել ժանտախտի, խոլերայի, իսպանական գրիպի և այլ համաճարակներ: Թվում է, թե տեխնոլոգիաների զարգացածության ժամանակակից դարաշրջանում, երբ բժշկությունը շատ առաջ է գնացել իր զարգացման մեջ, ցանկացած տիպի համավարակ չպետք է նման խուճապ և սթրեսային իրավիճակ առաջացներ:

Մենք համոզված ենք, որ առանցքային խնդիրը ոչ այնքան ինքնին կորոնավիրուսն է, որքան այն համակարգային խնդիրները, որոնք այս համաճարակը վեր հանեց և ցույց դրեց համայն մարդկությանը: Դիտարկելով և վերլուծելով համավարակի դեմ կազմակերպվող և իրականացվող պայքարի առանձնագատկություններն ու հարթությունները, կարելի է եզրակացնել, որ գլխավոր հարվածը հասցվեց «ինտեգրման» հայեցակարգին, ինչը մարդկության միավորման գաղափարին (գլոբալիզմ) հասնելու հիմնական գործիքն է:

Այսօրվա ճգնաժամը հստակորեն ի ցույց դրեց, որ առաջացած դժվարություններին ավելի լավ դիմակայում են այն պետությունները, որոնք ունեն ազգային իմունիտետ, կայացած ազգային և պետական ինստիտուտներ, ազգային ինքնության կայուն և կենսունակ հիմքեր և հասարակական ու քաղաքական կոնսոլիդացիայի ամուր կենտրոններ:

Նախագահ Դոնալդ Թրամփի`Եվրոպայի և Ասիայի հետ Օբամայի ինտեգրացիոն ծրագրերի կրճատումը, բազմակողմանի համաձայնությունների փոխարեն երկկողմ ձևաչափի կիրառումը, ինչպես նաև աջ պահպանողական ուժերի հաջողությունները մի շարք եվրոպական երկրներում (Ավստրիա, Հունգարիա, Մեծ Բրիտանիա, Հոլանդիա, Իտալիա), Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում (Իսրայել) ակներև են դարձնում լիբերալ ժողովրդավարության մոդելից ազգային ինքնիշխանության անցնելու միտումները:

Լիբերալ մոդելի ժողովրդավարությունը մշակված էր որպես ունիվերսալ բնույթի կառավարման համակարգ, որը  հետևողականորեն խրախուսվում և ներդրվում էր աշխարհի տարբեր հատվածերում` հաշվի չառնելով տարածաշրջանների աշխարհագրական և էթնիկ առանձնահատկությունները, պատմականորեն ձևավորված և ժամանակի ընթացքում արմատացած հակասություններն ու տարաձայնությունները, ազգային մենթալ կառուցվածքը և այլ կենսական նշանակություն ունեցող գործոններ: Ժամանակին, տարված լինելով և հավատալով գլոբալիզացիայի գաղափարին, ժողովուրդներն ու հասարակությունները կամավոր համաձայնեցին իրենց ինքնիշխանության մի զգալի մասը փոխանցել վերազգային մակարդակ՝ հույս ունենալով, որ դա ոչ միայն կբարելավի իրենց կյանքը, այլ նաև աշխարհը կդարձնի ավելի անվտանգ, մաքուր և կանխատեսելի:

Գործնականում վերազգային կառավարման գաղափարը միաբևեռ համակարգի ժամանակաշրջանում միայն վատթարացրեց իրավիճակը, ինչի մասին վկայում են խորացող քաղաքական և տնտեսական ներկա ճգնաժամերը, օրեցօր ավելացող միջազգային և տարածաշրջանային անվտանգության ռիսկերն ու մարտահրավերները, կոնֆլիկտներն ու պատերազմները: Լիբերալ ժողովրդավարության կոնցեպտի աստիճանական սննկացման և սպառման պարագայում, ինչն այսօր տեղի է ունենում ամբողջ աշխարհում, վերադարձը դեպի ներքին դիմադրողականության վրա հիմնված սուվերեն ժողովրդավարության զուտ ժամանակի հարց է, և կշահեն այն պետություններն ու հասարակությունները, որոնք այս իրողությունը կընկալեն և գործուն քայլեր կձեռնարկեն սուվերեն ժողովրդավարության ինստիտուտները արագորեն զարգացնելու և կայացնելու ուղղությամբ:

«Մեկ Հայաստան» կուսակցությունը կարծում է, որ համավարակի հետևանքով փլուզվող աշխարհակարգի պայմաններում գերտերությունները ձեռնամուխ կլինեն նոր ճարտարապետության կառուցմանը, որը հիմնված կլինի այն սկզբունքների վրա, որոնք բավականին տևական ժամանակահատված կազմել են միջազգային հարաբերությունների ամուր հենքը, այն է

1. պետությունների ներքին գործերին չմիջամտելու (Վեստֆալյան) համակարգը,
2. ուժերի հավասարակշռության (Վիեննայի) համակարգը
3. ազդեցության գոտիների բաժանումը (Յալթա-պոդսդամյան համակարգ):

Գիտակցելով գերտերությունների կողմից արդեն իսկ մեկնարկած երկխոսության արդյունքում ձևավորվելիք նոր աշխարհակարգի անխուսափելիությունը, մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը միջազգային հարաբերությունների նոր համակարգում մեր տեղը, դերը և նշանակությունը գտնելու համար: Պատմականորեն այնպես է ստացվել, որ հայկական պետականությունը և հարցը պարբերաբար օգտագործվել է որպես հիմնական դերակատարների միջև խաղերի և առևտրի օբյեկտ, ինչը մեր համար, որպես կանոն, ունեցել է կործանարար հետևանքներ՝ ցեղասպանություն, տարածքի մեծ մասի կորուստ, պատմական ժառանգության կործանում և այլն:

Եղել են նաև հազվադեպ բացառություններ, որտեղ մեզ հաջողվել է պահպանել որոշակի տարածք, որի վրա ԽՍՀՄ փլուզումից հետո մենք ստեղծեցինք անկախ պետություն, ինչպես նաև հետ նվաճեցինք Արցախը՝ պատմական Մեծ Հայքի կարևորագույն մասնիկներից մեկը: Այն ժամանակ ողջ հայկական աշխարհը հավաքված էր, համախմբված և ոգևորված: Միայն այդ գերբնական էներգիայի փոխակերպման արդյունքում և շնորհիվ մեզ հաջողվեց հասնել լրջագույն և կոնկրետ արդյունքների. Արցախյան հերոսամարտի հաղթանակն ու անկախ պետականության հաստատումը:

Ժամանակի ընթացքում խանդավառությանը փոխարինեց ապատիան, որն առաջացավ էլիտաների միջև նյութական բարիքների և իշխանության պարզունակ բաժանման հետևանքով բաց թողնված հնարավորությունների պատճառով: Ընդ որում, մեր գլխավոր թշնամին՝ Ադրբեջանը, բնական ռեսուրսների արտահանման ճանապարհներ կառուցելով և հսկայական հարստություն կուտակելով, հետևողականորեն ամրապնդեց իր տարածաշրջանային դիրքերը:

Այսօր փոխվել է ոչ միայն ուժերի նյութա-տեխնիկական, այլ նաև աշխարհաքաղաքական ընկալման հավասարակշռությունը (ինչն ամենավտանգավորն է), որի պայմաններում Բաքուն աշխարհաքաղաքական գործընթացներում շատ ավելի նշանակալի դեր է խաղում, քան մենք: Նման իրավիճակում մենք արդեն այսօր պետք է անցկացնեինք մի շարք ռազմավարական միջոցառումներ մեր ինքնիշխանությունն ամրապնդելու և գերտերությունների հետ ապագա երկխոսության սեփական օրակարգը ձևավորելու ուղղությամբ: Որո՞նք են այդ միջոցառումները:

Առաջին՝ ներքին և արտաքին ռեսուրսների գլոբալ գույքագրում: Մինչ այսօր մենք չունենք հստակ պատկերացում այն  մասին, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական որակական-քանակական բազան: Առանց դրա հնարավոր չէ հասկանալ այն խնդիրների մակարդակը, որոնք մենք կարող ենք պրագմատիկորեն լուծել, ինչպես նաև պետության մոդելը, որը մենք ունակ ենք կառուցել: Ցավոք սրտի, Հայաստանի ոչ մի իշխանություն 30 տարվա ընթացքում ընդհանուր հաշվով գործուն և արդյունավետ քայլեր չձեռնարկեց այդ չափազանց կարևոր ռազմավարական ուղղությամբ` կորցնելով մեր երիտասարդ պետության համար կենսական անվտանգային նշանակություն ունեցող տևական ժամանակահատված:

Երկրորդ՝ ստացված տվյալների հիման վրա պետք է մշակվեն Ազգային անվտանգության ռազմավարություն, Արտաքին քաղաքականության հայեցակարգ և այլ փաստաթղթեր, որոնք մեր ազգին և ամբողջ աշխարհի հայությանը կտան այն հարցերի պատասխանը, թե ու՞ր է շարժվում մեր երկիրը և կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բնույթի ի՞նչ խնդիրներ է այն լուծելու: Ներկայիս ճգնաժամային իրավիճակում ազգային իմունիտետը ամրապնդելու համար անհրաժեշտ է հաղթահարել միկրո և մակրո պառակտումները և անցնել համակարգային խնդիրների լուծմանը: Հակառակ դեպքում պատմությունը հերթական անգամ խստորեն կպատժի մեզ:

Եթե ավելի կոնկրետ, օր առաջ պետք է ձռռնամուխ լինել խորքային պետության ձևավորման ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման աշխատանքները` ներգրավելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բոլոր հասանելի ինտելեկտուալ և տեխնոլոգիական ռեսուրսները»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}