Բակո Սահակյան. Ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը
«Ես ցանկանում եմ, որպեսզի հաջորդ նախագահն իր գործունեությունն ու առաքելությունն իրականացնի առաջին հերթին պատասխանատվությամբ։ Դա կնպաստի, որպեսզի նրա գործունեությունը լինի հաջողված, այս պահին չլուծված խնդիրները լուծվեն»,- քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Նրա խոսքով, ընտրություններ կազմակերպելիս հաշվի են առել կորոնավիրուսով պայմանավորված լրացուցիչ ռիսկերը և հավելյալ հնարավորություններ են ստեղծել, որպեսզի ընտրությունների անցկացումը լրացուցիչներ ռիսկեր չառաջանի իրենց համար։
Դիտարկմանը՝ չնայած Արցախում մտցված են սահմանափակումներ, մյուս կողմից իշխանություններն ասում են՝ չնայած սահմանափակումներ են մտցված, եկեք ընտրություններ անցկացրեք, Արցախի նախագահն արձագանքեց. «Երկու դեպքում էլ գործում ենք Սահմանադրության պահանջներին համապատասխան։
Ամբողջությամբ արդարացված և հիմնավորված եմ համարում պետության կողմից գործադրված քայլերը, հակասություններ չենք տեսնում, գործել և գործում ենք իրավիճակի պահանջներին համապատասխան, և մեր գործողությունները նպատակ են հետապնդում ստեղծելու մեր հայրենիքի համար նպաստավոր պայմաններ»։
Հարցին՝ հնարավոր բացասական հետևանքների համար պատասխանատվությունից խուսափելու խնդիր կա՞, որ նման պայմաններում են ընտրություններն անցկացվում, Սահակյանը պատասխանեց, թե իրենց գործողությունները փաստում են այն ճշմարտությունը, որ պատասխանատվությունից չեն խուսափել և չենք էլ կարող խուսափել:
«Բնականաբար, այդ պատասխանատվությունը կրում են Արցախի իշխանությունները, տվյալ դեպքում այդ պատասխանատվությունը կրում է նաև Արցախի Հանրապետությանը նախագահը: Եթե անհրաժեշտություն լինի այդպիսի պատասխանատվություն կրելու, բնականաբար այդ պատասխանատվությունը կրելու եմ նաև ես»,-ասաց նա:
Հարցին, հաշվի առնելով համեմատաբար դատարկ ընտրատեղամասերը՝ արդյ՞ոք լեգիտիմության դեֆիցիտ չի ունենա հաջորդ նախագահը, Բակո Սահակյանը պատասխանեց, որ ընտրատեղամասերը ոչ թե դատարկ են, այլ ընտրությունների մասնակից շտաբների պատասխանատուներն ամեն ինչ արել են, որպեսզի կուտակումներ չլինեն։
«Ենթադրում ենք, որ երկրորդ փուլի մասնակիցներն ավելի քիչ են լինելու, քան ունեցել ենք առաջին փուլում, բայց պայմանավորված է անվտանգության կանոնների պահպանության հետ, նաև՝ ընտրությունների երկրորդ փուլի յուրահատկությունների հետ կապված»,-ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Հիշեցնենք, որ Արցախում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախ. 14.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,4 տոկոսը
- Արցախում քվեարկությանը մասնակցել է ամենատարեց ընտրողը
- Պետնախարար. Արցախում ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չի
- Արցախ. Ընտրողներն առավել ակտիվ են Հադրությում և Ասկերանում
- Արցախ. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության մեկնարկը տրված է
- Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին