Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 3281 մարդ
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 3281: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նախորդ օրվա ընթացքում հայտնաբերվել է 362 դեպք: 33 մարդ մահացել է վիրուսից:
Այսօր ԵՏՄ երկրների ղեկավարների վիդեոկոնֆերանսի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը սահմանափակումներ չի սահմանել երկրում, կոչ է արել միասին գործել և եսասիրական քայլեր չձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարում։
«Այսօրվա իրավիճակում մենք միայն համախմբվածության և վճռականության միջոցով կկարողանանք հաղթահարել համաճարակը և դրա հետևանքները»,- ասել է Լուկաշենկոն, հավելելով, որ միակողմանի եսասիրական գործողությունները հաջողություն չեն ունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները