Բերնի Սանդերսն իր աջակցությունն է հայտնել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում
ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավից դուրս եկած, Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսը նախօրեին անակնկալ հայտարարել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին սատարելու մասին՝ որպես դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։ Այս մասին գրում է ABC News-ը։
«Այսօր ես խնդրում եմ բոլոր ամերիկացիներին, յուրաքանչյուր դեմոկրատի, յուրաքանչյուր անկուսակցականի, շատ հանրապետականների՝ միավորվել այս քարոզարշավում՝ աջակցելու թեկնածուին, որին ես սատարում եմ՝ հաղթելու մեկին, որը ես կարծում եմ ու խոսում եմ իմ անունից, այս երկրի ժամանակակից պատմության ամենավտանգավոր նախագահն է», - ասել է Սանդերսը՝ միանալով Բայդենին:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- Բերնի Սանդերսը դադարեցրեց նախագահական քարոզարշավը՝ թողնելով Ջո Բայդենին հավանական առաջատար
- ԱՄՆ ընտրություններում հաղթելու համար Բայդենին խորհուրդ են տվել հետևել Ռեյգանի օրինակին
- Սանդերս, թե՞ Բայդեն. պայքարը շարունակվում է
- Բայդեն-Սանդերս պայքար՝ ո՞վ կդառնա դեմոկրատների նախագահի թեկնածուն
- ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան