Իտալիան մեղմացնում է կարանտինը
Իտալիայում COVID-19-ից զոհերի թիվը երկուշաբթի վերջին շաբաթվա ընթացքում ամենացածրն է եղել, բայց և այնպես կիրակի օրվա համեմատ 135-ով ավելի է եղել։
Ընդհանուր առմամբ, Իտալիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 20 հազար մարդ։ Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է 3153 նոր դեպք, ինչը 1,9 տոկոսով ավելի է նախորդ օրվա համեմատ։
Եվրանյուզի հաղորդմամբ, երեքշաբթի Իտալիայում սկսվում է կարանտինի և ինքնամեկուսացման վեցերորդ շաբաթը։ Որոշ բնագավառներում սահմանափակումները որոշակի թեթևացվել են. օրինակ՝ բացվում են որոշ խանութներ։
Զատկի հանգստյան օրերին խստացվել է ինքնամեկուսացման կանոնները. տուգանվել է 12,5 հազար մարդ, նրանցից 150-ը քրեական պատասխանատվության են ենթարկվել կեղծ ցուցմունքներ տալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում կարանտինը երկարաձգվում է
- Իտալիան հայտնում է՝ կորոնավիրուսից մահացած բժիշկների թիվն անցնում է 100-ից.France 24
- Իտալիայում կորոնավիրուսից ավելի քան 100 բուժաշխատող է մահացել. Լենտա.ռու
- Իտալիայում 104-ամյա կինը հաղթահարել է COVID-19-ը
- Իտալիայում գրանցվել է ռեկորդային ցածր վարակների քանակ. Euronews
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին