Հասարակություն 09:00 14/04/2020 Հայաստան

«Տղա ունեցավ, ոտքը տեղ բռնեց» արտահայտության արժեքը նկատվում է նաև մեր օրերում

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2019 տարեկան հաղորդման մեջ անդրադրաձ կա պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին։ Նշվում է, որ համակարգային առումով դեռևս լուծված չէ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը:  Վերջին տարիներին խնդրի դեմ պայքարի նպատակով ձեռնարկված չափազանց կարևոր քայլերը և համալիր ջանքերը դրական տեղաշարժի են նպաստել՝ նպաստելով նորածինների սեռերի հարաբերակցության գործակցի բարելավում։ Սակայն խնդիրը դեռ շարունակվում է արդիական մնալ:

Զեկույցի համաձայն, խնդիրն այն է, որ նախապատվություն է տրվում տղա երեխաներին, ինչի պատճառով հղիությունն ընդհատվում է, երբ պարզվում է երեխայի սեռը: Այս երևույթը կանանց նկատմամբ խտրականության դրսևորում է, ինչի պատճառ են ինչպես հասարակությունում ավանդաբար հաստատված պատկերացումները (օրինակ՝ արու զավակ ունենալու նախապատվությունը), այնպես էլ կանանց դերի վերաբերյալ առկա կարծրատիպային մոտեցումները: Ավելին, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հաճախ կնոջն են մեղադրում տղա երեխա չունենալու համար:

Դեռևս մինչ հղիությունը, հղիության ողջ ընթացքում, ծննդաբերությունից հետո և հատկապես միայն աղջիկ երեխաներ ունեցող կանայք մշտապես քննադատվում են: Առկա է նաև կարծիք, որ կանայք ևս շատ են ձգտում անպայման տղա ունենալ, քանի որ դա իրական հնարավորություն է ընտանիքում դիրքավորվելու, կարգավիճակն ամրապնդելու և ապագայի համար կայունության երաշխիք ունենալու: Ընտանիքներում երիտասարդ կանանց ավելի ստորադասված և ենթակա դիրքով պայմանավորված «տղա ունեցավ, ոտքը տեղ բռնեց» արտահայտության արժեքը նկատվում է նաև մեր օրերում։

Հայաստանում կանանց և տղամարդկանց սեռերի հարաբերակցության նորմայից շեղումը սկսել է նկատվել դեռևս 1991 թվականից, իսկ 2000 թվականին այն հասել է մինչև 120 տղա - 100 աղջիկ հարաբերակցության այն դեպքում, երբ նման հարաբերակցության համար սահմանված նորման կազմում է 102-103 տղա - 100 աղջիկ հարաբերակցությունը: 2017 թվականի տվյալները վկայում են դրական տեղաշարժի մասին:

Այսպես` նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը 2015 թվականին եղել է 1.13, իսկ արդեն 2017 թվականին դարձել է 1.10: Սակայն ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019 թվականի Հայաստանի ժողովրդագրական ժողովածուի տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ 2018 թվականին նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը բացասական հետընթաց է ունեցել՝ դառնալով 1.115:

ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2008-2012 թվականներին նորածինների սեռերի հարաբերակցության ցուցանիշը կազմել է 100-115, 2014 թվականին` 100-113,4, 2015 թվականին` 100-112,7, 2016 թվականին` 100-111,9, 2017 թվականին՝ 100-109.8, 2018 թվականին՝ 100-111, 2019 թվականի 9 ամսում` 100-110: Այս տվյալները վկայում են խնդրի առկայության մասին: Ավելին, խնդիրը, հատկապես ընդգծվում է երրորդ երեխայի դեպքում:

Ըստ տվյալների, որոնք ներկայացնում են սեռերի հարաբերակցության գործակիցն, ըստ ծննդի կարգի՝ առաջին երեխայի դեպքում գործակիցը 1.04 է, երկրորդի դեպքում՝ 1.05, իսկ երրորդի դեպքում՝ 1.40: ՀՀ վիճակագրական ծառայության՝ սեռի հարաբերակցության գործակիցների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, դրական տեղաշարժ կա առաջին երեխայի դեպքում, իսկ հաջորդ երեխաների դեպքում հարաբերակցության գործակիցների բացասական միտում կա: Նախորդ տարվա ցուցիչներն են՝ առաջին երեխայի դեպքում՝ 1.07, երկրորդ երեխայի դեպքում՝ 1.03, երրորդ երեխայի դեպքում՝ 1.30-ը:

Խնդրի իրական պատկերը վեր հանելու նպատակով մի շարք ուսումնասիրություններ են իրականացվել հասարակական կազմակերպությունների կողմից: Այսպես, 2017 թվականին հրապարակված հետազոտություններից մեկի շրջանակներում պարզվել է նաև, որ Հայաստանի բոլոր մարզերում հստակ արտահայտված է տղա առաջնեկ ունենալու նախապատվությունը: Նման նախապատվությունն առավել արտահայտված է Վայոց ձորի, Արարատի, Շիրակի և Լոռու մարզերում, մինչդեռ, Երևանի և Սյունիքի կանանց մեծամասնությունը (համապատասխանաբար՝ 61.6% և 62.4%) առաջին հղիության ժամանակ առաջնեկի սեռը չի կարևորել:

Ըստ հետազոտությունների՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատման երկու մեխանիզմ է կիրառվում՝ սեփական ուժերով և բժշկական աբորտ: Որոշ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հատկապես մարզերում որոշ բուժաշխատողներ ևս ներգրավված են տղա երեխայի ընտրության հաշվարկներում: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռի ընտրության վերջին փուլը հղիության արհեստական ընդհատումն է այն պարագայում, երբ երեխան աղջիկ է:

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը, համաձայն որի՝ բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում չեն արձանագրվել դեպքեր, երբ հղիության 12-րդ շաբաթը լրանալուց հետո հղիության արհեստական ընդհատում իրականացնելու նպատակով, բուժաշխատողի կողմից բժշկասոցիալական ցուցումները դիտավորյալ կեղծվել են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սովորաբար մարզային փոքր բժշկական կենտրոններում սեռով պայմանավորված աբորտներ չեն իրականացվում, մասնակիցների կարծիքներով տեղական բժշկական այն կենտրոններում, որտեղ հնարավոր է աբորտ իրականացնել, այն իրականացնում են գաղտնի, առանց գրանցման, երեկոյան ժամերին կամ ոչ աշխատանքային օրերին: Առավել տարածված է դիմել բժշկի աջակցությանն ավելի մեծ քաղաքներում և հատկապես Երևանում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻՊ-ն անհրաժեշտ է համար՝

1. զանգվածային լրատվության միջոցներով, կրթական ծրագրերում համապատասխան ուղղություններ ներառելով, ինչպես նաև այլ միջոցներով՝ ընդգծել կնոջ՝ որպես որոշում կայացնողի, հասարակության լիիրավ անդամի,

2. ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել և կիրառել պարտադիր բնույթ կրող մեխանիզմներ՝ վերահսկելու բուժաշխատողների կողմից հղիության 12-րդ շաբաթից հետո արհեստական ընդհատման ժամանակ բժշկասոցիալական ցուցիչների պահպանումը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:08
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։...
Աղբյուր` Panorama.am
18:55
Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Radar.am-ի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ քաղաքացի նպաստառու է
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Վրաստանում կենսապահովման նպաստ ստացողների թիվը...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 6-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:16
Թուրքիան ու Իրանը կորոշեն թե մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները, բա հայերն ու՞ր են․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Ամեն առիթի խաղաղության համար կենաց ասող, բայց դրա համար ոչինչ չանող՝...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արայիկ Հարությունյան, մի Ամանօրյա գրառումով երջանկացրու մեզ ու ասա, թե որտեղի՞ց եք հայտնաբերել գողոնը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թոնգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Յամաաաան Գողացված գրքերն են հաստատ գտել, ամաչելով ու...
Աղբյուր` Panorama.am
17:58
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքի մերձակայքում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երկրաշարժ է գրանցվել Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ «Սույն թվականի հունվարի 06-ին`...
Աղբյուր` Panorama.am
17:45
Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրшկոցներ
Հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:23
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը.Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռից հայտնում են, որ Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով «Հունվարի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զելենսկի. Ուկրաինայի անվտանգության երաշխավորման նպատակով ստորագրված Բուդապեշտի հուշագրի հեղինակները պետք է բանտարկվեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի ամենացիտվող բլոգերներից մեկին՝ Լեքս Ֆրիդմանին, որի...
Աղբյուր` Panorama.am
16:23
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով շինծու դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Իրանն ու Թուրքիան կբանակցեն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ
Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:40
Վրաստանում զինված անհայտ անձինք ռուսաստանցու են վիրավորել և առևանգել
Վրաստանի ՆԳՆ-ն (ՆԳՆ) հետաքննում է բարձրլեռնային Մեստիայում՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների վրա զինված...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
ՀՀ ՊՆ-ն իրավական ակտերի e-draft.am կայքում շրջանառում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան բազմաթիվ վիրավորներ
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:47
Փաշինյանի ճաշ եփելու զուռնի ձենը հետո է գալու. Ոսկան Սարգսյան
«Կառավարական ամառանոցները սպասարկելու համար պետական բյուջեից  ինչո՞ւ են հսկայական փողեր ծախսում, խոհարար, մատուցող և այլ ...
Աղբյուր` Panorama.am
14:36
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է
Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 6-ին, ժամը՝ 13։24-ին։ Այրվել...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ալիև. Ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ ներկայացուցիչները
«Կարող եմ վստահաբար ասել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման հետևանքով ադրբեջանցիների զոհվելու պատասխանատվությունը կրում են ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում հրդեհի հետևանքով մահացած կինը դհոլ նվագելու ռեկորդակիր էր
Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները  մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ԼՂ-ից տեղահանվածներն այս տարի ևս տոնը նշում են իրենց տնից հեռու. Ֆրանսիայի դեսպան
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: . Վարդենյաց լեռնանցքը...
Աղբյուր` Panorama.am
13:24
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի մեղադրանքները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերմանիայում տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է վեցի
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ամանորյա տոնավաճառում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով
Երևանում  հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:44
Կաթողիկոս. Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն...
Աղբյուր` Panorama.am
12:24
Երևանցիների 79%-ը ձուկ օգտագործում է ամսվա մեջ 1-2 անգամ. Սննդագետ
«Այս սուրբ օրով, շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Քանի դեռ բոլորիդ սեղաններին ձուկ կա, խնդրում եմ ակտիվորեն պատասխանել,...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ամենավատ վարքով զբոսաշրջիկները
Հետքովիդյան ժամանակաշրջանում ավելի շատ մարդիկ են ճանապարհորդում, քան երբևէ։ Զբոսաշրջիկների ռեկորդային թիվը նաև նշանակում է, որ 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
10:55
Հրդեհի ահազանգ. Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 00:43-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գերմանիայի ԱԳ նախարարը ուլտիմատում է ներկայացրել Սիրիայի իշխանություններին
Գերմանիայի ԱԳ  նախարար Անալենա Բաերբոքը Սիրիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրին Գերմանիայի  օգնությունը կախված...
Աղբյուր` Panorama.am
10:19
Սիրիական ԶԼՄ-ները լուսանկարներում լղոզել են Գերմանիայի ԱԳ կին նախարարի մարմինն ու դեմքը
Սիրիական իշխանական ԶԼՄ-ները Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների այցը Սիրիա լուսաբանելիս տեքստերին կցված լուսանկարներում «լղոզել»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}