Հայիթիում այրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Թագավորական եկեղեցին
Հայիթիի հյուսիսում հրդեհ է բռնկվել Թագավորական եկեղեցում: Ճարտարապետական օբյեկտն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 1982 թվականից:
Թագավորական եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի սկզբում։ Այն կառուցելու հրամանը տրվել է Հայիթիի ինքնահռչակ թագավոր Հենրի I-ինը:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, հրդեհը բռնվել է ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը։ Դեռ պարզ չէ հրդեհի բռնկման պատճառը։
Թագավորական եկեղեցին Լաֆերիերե ամրոցի և այլ շենքերի հետ միասին Ազգային պարկի համալիրի մաս էր կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան