Քաղաքական 15:12 14/04/2020 Հայաստան

«Մեզ չասեն, որ ՔԿ շենքում ձեր այցելությունը սահմանափակվում է միայն թեյ խմելով և պեչենի ուտելով». Զոհրաբյան

«Պարոն Սիմոնյան, խնդրում եմ ձեզ՝ այլևս չասել, որ նախագիծն ունի երկար տարիների պատմություն, որովհետև այն նախագիծը, որը դուք մեջ եք բերում, լիովին այլ բանի մասին է: Խնդրում եմ ձեզ այլևս չասել, որ Արդարադատության նախարարությունն այլ կերպ է մեկնաբանում գործող դրույթները և հետևաբար այլ մեկնաբանման հիմքով սահմանափակվում է պատգամավորի իրավունքը, իհարկե նման բան գոյություն չունի, որովհետև չենք կարող մեկնաբանել մի բան, որը գրված չէ»,- այսօր ԱԺ-ում ասաց  Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն՝ արձագանքելով ԼՎԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սարգսյանի ելույթին։

Փոխնախարարը նշեց, որ այսօր պատգամավորները և մի շարք անձինք, որոնք նշված են քննարկվող օրենքի 48-րդ հոդվածում, իրավունք չունեն տեսակցել կալանավորված կամ ձերբակալված միայն այն անձին, որի վերաբերյալ կա վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասին։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս Տարոն Սիմոնյանը հայտնել էր, որ այն դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախկինում ներկայացրած օրենքի նախագիծն է:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողվի անդամ Նիկոլայ Բաղդասարյանն իր ելույթում նույնպես շտապեց ժխտել այդ պնդումը. «Մենք քննարկել ենք, այս առաջարկը վարչապետի առաջարկի հետ ոչ մի աղերս չունի, այնտեղ այլ խնդիր էր, ձեր խնդիրը լրիվ այլ է»:

Տարոն Սիմոնյանը ներկայացրեց, որ օրինագծով ցանկանում են բացառել այն դեպքերը, երբ պատգամավորին արգելում են քրեակատարողական հիմնարկում հանդիպել դատապարտյալին, կամ կալանավորվածին: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում երկու առաջարկ է եղել՝ կառավարությունից և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից:

Ըստ պատգամավորի, վերջինիս առաջարկը ընդունվել է, իսկ կառավարությանը՝ ոչ:

Նիկոլայ Բաղդասարյանը կոչ արեց դեմ քվեարկել օրինագծին և հիմնավորեց. «Կարգավորումը պետք է տրվի Քրեական դատավարության օրենսգրքում, ոչ թե «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում, քանի որ քննիչի՝ տեսակցության արգելքի որոշման բողոքարկումը կատարվում է քրեական դատավարության օրենսգրքով: Չի կարող այդ կարգավորումը դուրս գալ օրենսգրքից և այլ օրենքով նախատեսված լինել: Այդ օրենսգրքում գրված է, որ քննիչի լիազորությունները կարող են սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով, այլ ոչ թե այլ օրենքներով»:

Գտնելով, որ նախագծի գաղափարը ճիշտ է՝ Բաղդասարյանն հայտարարեց. «Ես առաջարկում եմ, եթե գանք համաձայնության, այս նախագիծը մերժենք, ես կողմնակից եմ համահեղինակ դառնալ, որպեսզի Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներում փոփոխություններ կատարվեն: Այն, ինչ որ առաջարկվել է, նախատեսենք օրենսգրքում, որպեսզի պատգամավորը, որի նկատմամբ քննիչը տեսակցության արգելք է սահմանել, հնարավորություն ունենա բողոքարկելու դատախազին, այնուհետև դիմի դատարան»:

«Յուրաքանչյուր նախագիծ, որը պետք է ընդունվի ԱԺ-ի կողմից, պետք է հիմնավորված լինի ընդունման սոցիալական անհրաժեշտությամբ: Այս դեպքում պետք է փաստենք, որ նման սոցիալական անհրաժեշտությունը իսպառ բացակայում է: Ինչո՞ւ, որովհետև այն խումբ անձանց իրավունքները, որոնց մասին մենք հիմա քննարկում ենք, արդեն պաշտպանված են, քանի որ նրանք անմիջական պաշտպանության հնարավորություն ունեն սեփական պաշտպանի, կամ մարդու իրավունքների պաշտպանի միջոցով»,- կառավարության բացասական կարծիքը հիմնավորեց արդարադատության նախարարի տեղակալը Սրբուհի Գալյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ այսօր լրացուցիչ ցուցումներ է ուղարկվել քրեակատարողական հիմնարկներ, որպեսզի որևէ պարագայում հիմնարկներ պատգամավորների մուտքն ու ելքը չխոչընդոտեն, ապահովեն դատապարտյալների և այն կալանավորների հետ տեսակցությունը, ում վերաբերյալ այդ ասահմանափակումը վարույթ իրականացնող մարմինը չի կայացրել:

«Մյուս խմբին, ում վերաբերյալ կա համապատասխան արգելանքի որոշում, կառավարությունը հանդես էր եկել համապատասխան առաջարկով, որն արտացոլում էր հեղինակի մտահոգությունը և լուծում էր այն խնդիրը, որն իր առջև դրել է նախագծի հեղինակը: Առաջարկել էինք, որ քրեակատարողական հիմնարկ անարգել մուտք ու ելք ունեցող անձը կարողանա նաև անարգել տեսնել այն ձերբակալված կամ կալանավորված անձին, ում վերաբերյալ առկա է համապատասխան սահմանափակող որոշում, ուղղել նրան հարցեր, իհարկե, ոչ մեկուսի պայմաններում, այլ վարչակազմի ներկայությամբ: Այսինքն, փաստացի տեսնել բայց չտեսակցել: Այլ կերպ ասած՝ չօգտվել կարճաժամկետ տեսակցության հնարավորությունից: Միևնույն ժամանակ եթե պատգամավորը ցանկանա առանձին ռեժիմով տեսակցել անձին, ապա նա պետք է դիմի համապատասխան վարույթ իրականացնող մարմնին և ստանա թույլտվություն: Վարույթ իրականացնող մարմնի մերժումը պետք է լինի պատճառաբանված որոշմամբ: Այս առաջարկն էր ներկայացրել կառավարությունը, որը չի ընդունվել հեղինակի կողմից»,- հայտարարեց Գալյանը և կոչ արեց դեմ քվեարկել օրինագծին:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար միևնույնն է, թե հարցը որ օրենքով կկարգավորվի, կարևորն այն է, որ խնդրին լուծում տրվի.

«Ես այն եզակի պատգամավորներից եմ, որ տարիներ շարունակ մշտապես այցելել եմ ՔԿՀ-ներ, ով անգիր գիտի, թե յուրաքանչյուր դատապարտյալը ինչ պրոբլեմ և խնդիր ունի՝ անուն ազգանունով, արյան անալիզով բոլորին հատ-հատ գիտեմ: Այո, այսօր չկա որևէ խոչընդոտ, բայց մենք չենք կարող ելնել այն կանխավարկածից, որ եթե այսօր չկա՝ վաղն էլ չի լինելու: Նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մեզ թույլ են տվել մուտք գործել քրեակատարողական հիմնարկ, բայց պետը շատ սիրալիր հրավիրել է սենյակ, հյուրասիրել թեյ և ասել՝ այսքանով Ձեր առաքելությունն այս շենքում ավարտվել է: Այս խնդրը պետք է կարգավորվի, որպեսզի երբ որ հրատապ անհրաժեշտություն առաջանա այցելելու որևէ կալանավորված կամ ձերբակալված անձի՝ մեզ չասեն, որ ՔԿ շենքում ձեր այցելությունը սահմանափակվում է միայն թեյ խմելով և պեչենի ուտելով»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}