Բակո Սահակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
«Կարծում եմ՝ մենք բոլորս պարտավոր ենք, հաշվի առնելով այս գործընթացի յուրահատկությունը, ստեղծելով բարենպաստ պայմաններ, որպեսզի այս գործը ստանա իր տրամաբանական գնահատականը»,- քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հարցին։
Արցախի նախագահի խոսքով, ավելի քան համոզված է, որ այդպիսի նախադրյալներ ունեն։
«Մեր ողջամտությունից, գիտակցությունից, պատասխանատվությունի է նաև կախված լինելու, թե ինչպիսի ավարտ կունենա այս գործընթացը»,- նշեց Բակո Սահակյանը՝ հավելելով, որ նախորդ հանդիպումների ժամանակներ այս գործընթացի հետ կապված ներկայացրել է իր տեսակետները։
Հարցին, արդյո՞ք Ռ.Քոչարյանի կալանավորումը կարող է ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, Բակո Սահակյանը պատասխանեց. «Հայ-ռուսական բարեկամությունը դաշնակցային, ինչու չէ նաև եղբայրական բարեկամություն է, որի հիմքը դրվել է դարեր առաջ։ Ավելի քան համոզված եմ, որ բարեկամությունը շարունակական է լինելու այս շրջանում հատկապես, երբ աշխարհը, այդ թվում Ռուսաստանն ու մեր հայրենիքը հայտված են ոչ հասարակ պայմաններում։
Կարծում եմ՝ մեր բարեկամության նշանակությունը հաշվի առնելով՝ մեր պատասխանատուները կանեն ամեն ինչ, որպեսզի այդ բարեկամությունն ապագայում էլ ավելի խորանա ու ստանա ներկայիս ժամանակին համապատասխան արդյունավետություն։ Համոզված եմ, որ այդպես է լինելու, մեր բարեկամությունը շարունակվելու է, ամրապնդվելու է, ներկայիս մարտահրավերներն էլ այդ բարեկամությամբ հաղթահարվելու են»։
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղակի վտանգ է սպառնում
- Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու վրա դրվում է մեծ կնիք ու Փաշինյանի ստորագրությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ կարող է դատավոր Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնել
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկություն չի ստացել Աննա Դանիբեկյանի կողմից գործի քննությունից հրաժարվելու մասին
- Նախագահ Արմեն Սարգսյանն անպայման դիրքորոշումը կարտահայտի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի դիմումի վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության
- Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻՊ-ը գրություն է պատրաստում ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Հնարավոր է, որ այս անգամ Փաշինյանի դեմ հայցը հետ չվերցնենք
- Հայկ Քոթանջյան. Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը կլինի միջազգային հանրության մղումներին համահունչ հումանիտար քայլ
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպան. Վրեժ լուծելու համար մի օգտվեք կորոնավիրուսից
- Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում