Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու վրա դրվում է մեծ կնիք ու Փաշինյանի ստորագրությունը
«Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա, քանի որ սա ուղիղ քաղաքական հետապնդում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Եթե այս խնդիրն արագ չհանգուցալվուծվի, ապա ՀՀ երկրորդ նախագահի՝ քաղբանտարկյալ լինելու փաստի վրա մի մեծ կնիք է դրվում ու Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը»,- «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Նա հույս հայտնեց, որ քաղաքական գործիչները, իրավապաշտպանները հասկանում են, որ սա այլևս այն դեպքը չէ, երբ կարելի է աչք փակել կամ հայտարարել, գործը դատական փուլում է, մեկնաբանել չեն կարող։
«Սա այն դեպքն է, որ լռությունը ոչ միայն համաձայնության, այլև մասնակցության, մեղսակցության նշան է այն մարդկանց գործողություններին, ովքեր սա իրականացնում են։ Իսկ սա իրականացնում է կոնկրետ իշխանությունը»,- ասաց Սողոմանյանը։
Նա նկատեց՝ հեռախոսային արդարադատությունից հետո պարզ դարձավ, թե ինչպես են կայացվում դատական վճիռները Հայաստանում, ուղղակի զանգում են, ասում են՝ ուզես, չուզես, կալանքը պետք է տաս։
«Հիմա երևի զանգել են դատավորին, ասել են, գնա վիրահատության, ձգի, մի արի, որովհետև ինչպե՞ս պետք է մերժես Վազգեն Մանուկյանին, Խորսրով Հարությունյանին, Կարեն Կարապետյանին»,- կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։
Հիշեցնենք, Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Միջնորդությունը դատարանին ներկայացվել է մարտի 17-ին նախատեսված դատական նիստին նախորդող օրը՝ մարտի 16-ին։ Նույն օրը ավելի ուշ փաստաբաններին հայտնել են, որ Աննա Դանիբեկյանը առողջական վիճակի պատճառով չի կարող նիստ հրավիրել։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ դատավորը դեռ մարտի 13-ին անաշխատունակության թերթիկ է վերցրել, վիրահատվել է։
Միջնորդությունը ներկայացնելուց մեկ ամիս անց այն քննելու համար նիստ չի նշանակվել, հայտնի էլ չէ, թե երբ աշխատանքի կվերադառնա դատավոր Դանիբեկյանը։ Մինչդեռ այն պետք է քննվեր անհապաղ, քանի որ վերաբերում է խափանման միջոցը փոխելուն։
Քոչարյանի փաստաբաններից Հովաննես Խուդոյանը Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ մի շարք հարցեր է հասցեագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարին, որոնց պատասխանները ստանալուց հետո չի բացառում հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։
Ի դեպ, երեկ տեղեկություն տարածվեց, որ դատավորը հրաժարվում է գործը քննելուց, փաստաբանական խումբը հայտարարեց, նման տեղեկատվություն իրենց չեն փոխանցել։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ կարող է դատավոր Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնել
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկություն չի ստացել Աննա Դանիբեկյանի կողմից գործի քննությունից հրաժարվելու մասին
- Հայկ Ալումյան․ Գուցե զուգադիպություն է, բայց ավելի քիչ հավանական է
- Արամ Վարդևանյան. Եթե դատախազությունը միջնորդություններում առաջնորդվի երկակի ստանդարտներով, դա կլինի իրավունքի կոպիտ խախտում
- Հայկ Ալումյան. Փաշինյանի ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են
- Ալումյան. Դատարանի նախագահը կամ անտեղյակ է, կամ միտումնավոր օրենք է խախտում
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Հայկ Ալումյան. Անորոշ վիճակում ենք, չգիտենք, երբ կքննեն մեր միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի
- Ալումյան. Լուրջ կասկածներ ունենք, որ նիստը հետաձգվեց՝ երաշխավորների ներկայությունը դատական նիստին ահնար դարձնելու համար
- Փաստաբանական թիմը կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին