Քաղաքական 16:52 14/04/2020

Տ. Ռևազյանը վերջերս է պարզել, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի խնդիրները համակարգային են

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը այսօր օնլայն հարթակի միջոցով պատասխանել են քաղաքացիների հարցերին:

Հարց. «Քաղավիացիայի կոմիտեի վերաբերյալ Եվրոպական միության կազմակերպությունը եզրակացրել էր, որ վերջին երկու տարում հավուր պատշաճի չի կատարել իր պարտականությունները: Ի՞նչ եք արել դուք և ձեր ղեկավարած կառույցը և ի՞նչ թերություններ եք վերացրել»:

Տ. Ռևազյան. «Վերջերս կոմիտեի մասին սխալ տվյալներ են շրջանառվում և այս հարցը դրա օրինակն է: Իրականում այդ զեկույցում, որը մեր մասին պատրաստել է Եվրոպայի Միությունը, որևէ ձևով նշված չէ, որ թերությունները վերջին երկու տարվա ընթացքում են հայտնաբերվել: Կոնկրետ թերություններ են նշվում, որոնք արձանագրվել են այցի ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի 3-ից 7-ը: Հակառակը, կարող եմ ասել, որ մենք ունենք հայտարարություն իրենց կողմից, որը մենք կարող ենք հրապարակել, որտեղ նշվում է այն, որ դրանք ընդհանրապես կապ չունեն կոմիտեի նոր ղեկավարության հետ: Իսկ թե ինչ թերություներ են հայտնաբերվել կպատասխանի պարոն Պողոսյանը»:

Գ. Պողոսյան. «Ավիացիոն ոլորտը շատ կարևոր ոլորտ է և սա հաստատում է այն փաստը, թե մեր հանրությունը ինչքան է հետաքրքրված և ինչ քանակությամբ հարցեր են ուղղել: 2019 թվականից եմ նշանակվել նախագահի տեղակալ: Հայտնաբերված թերությունները բազմաբնույթ են և մի քանի օրինակ կարող եմ բերել: Օրինակ, մենք պարտավոր էինք  ու պետք է ներդնեինք զեկույցների համակարգ, որը կարգավորվում է թե Եվրոպական անվտանգության գործակալության, թե Միջազգային ավիացիոն կազմակերպության միջոցով: Գոյություն ունեն պարտադիր և կամավոր զեկույցների համակարգեր բոլոր իրադարձությոնների վերաբերյալ: Իրականում այն ներդրված չի եղել, կարելի է ասել, որ սա թերություն է և միանշանակ պետք է շտկվի: Զեկույցները ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ: Ընդ որում յուրաքանչյուր իրադրության վերաբերյալ պետք է ներկայացվեին զեկույցները և խորը ուսումնասիրութուներ իրականացվեին այդ զեկույցների վերաբերյալ:

Խնդիրներից մեկն այն է, որ կա պահանջ որպեսզի իրականացվի մարդ-անհրաժեշտություն-աշխատանք համադրություն, որպեսզի կոմիտեն հասկանա, թե ինչ ծավալի աշխատանքի կարիք ունի և ինչ քանակությամբ մասնագետներ են պետք: Ընդանուր առմամբ` աշխատանքները կատարվել են, բայց այն միասնական չեն եղել: Այսինքն՝ տարբեր վարչություններ տարբեր մոտեցումներ են ունեցել, որը ևս խնդիրներից մեկն է եղել, այն պետք է ընդհանուր լիներ:
Խնդիրներից մեկը կարող եմ նշել, որ  մոտեցումները չեն եղել միասնական, որ աշխատանքը մի ձևով կազմակերպվի, այլ ոչ թե բաժանված լինի տարբեր վարչությունների վրա: Մյուսը՝ որ ամեն ինչ պետք է արձանագրվի և ամեն ինչի  վերաբերյալ լինեն փաստարկներ: Շատ աշխատանքներ կատարվել են կոմիտեում, այնպես չէ, որ աշխատանքներ չեն կատարվել, ողղակի դրանք եղել են զուտ հանդիպումների ընթացքում և դրանք չեն արձանագրվել, որը մտահոգություն է առաջացրել եվրոպական կառույցների կողմից: Կփորձենք անդրադառնալ թերություններին և պարզել, թե ինչ է եղել իրականությունը»:

Տ. Ռևազյան.  «Հարցին, թե ինչքան արագ կարող եք այս խնդիրները լուծել, պատասխանեմ, որ այստեղ մտածելակերպի խնդիր է: Կարելի է հարցը արագ հեռախոսով լուծել, բայց շատ կարևոր է այդ ամենն արձանագրվի:  Մենք պետք է կարողանանք ունենալ այն տվյալները, թե 5 տարի առաջ կոմիտեն ինչ խնդիրներ է ունեցել, բայց այդ տվյալները չեն հավաքագրվել: Աշխատել են առանձին: Շատ դժվար է ասելը թե մտածելակերպ փոխելը ինչքան ժամանակ կպահանջի: Բայց այդ փոփոխությունները նկատվել են, մասնագետներ են հրավիրվել դրսից, որ մեզ աջակցել են և աշխատակիցները արդեն սկսել են ուրիշ ձև մտածել ու աշխատել:

Ի՞նչ ենք մենք արել, որպեսզի փոխենք իրավիճակը: Շատ լուրջ քայլեր ենք արել: Նոյեմբեր ամսին մենք գնացել էինք Բրյուսել՝ անվտանգության նիստի: Այնտեղ ներկայացրել ենք, թե ինչ քայլեր ենք անելու, որ իրավիճակից դուրս գանք: Հիմնական շեշտադրումներից մեկեկն այն էր, որ մենք ունենք ավիաընկերություններ, որոնք գրանցված են Հայատանում, բայց չվերթներ են իրականացնում Աֆրիկայի տարբեր պետություններում: 

Իրենք ասում են, որ դուք չեք կարողանում պատշաճ տեսչական ստուգումներ անել Հայաստանում, ապա ինչպես եք այդ ստուգումներն իրականացում Աֆրիկայում: Մենք սկսեցինք ուսումնասիրել այդ գործառույթը և տեսանք, որ շատ լուրջ խնդիր  կա: Մենք որպես կոմիտե. որևէ ժամանակահատվածում չենք ունեցել ուղիղ կապ աֆրիկյան պետությունների քաղավիացիաների հետ, սպասել ենք, թե այդ ընկերությունը երբ է կազակերպելու մեր այցը: 100 տոկոս անկախ ստուգումներ չենք կարողացել իրականացնել:

Հաշվի առնելով, որ պատշաճ չենք կարող իրականացնել այդ գործառույթը, մեն կոնկրետ քայլեր ենք արել՝ որպեսզի ապագայում ավիաընկերությունները չկարողանան գրանցվել Հայաստանում և չվերթներ իրականացնել Աֆրիկայում: Սա ապագայի մասով, իսկ ներկայում մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում: Կոնկրետ քայլեր ենք արել, որ արտահերթ ստուգումներ կազմակեպենք, որի արդյունքում «Արմավիա» ընկերությունը կասեցվել է հետո փակվել: Հիմա «Մարսավիան» է կասեցվել և եթե վաղը մեզ չներկայացնի, որ վերացրել է այդ խնդիրները, ապա մայիսի 1-ին այդ ընկերությունը կփակվի: Սա նշանակում է, որ մենք այլևս չենք ունենա ավիաըկերություններ, որոնք թռիչքներ են իրականացնելու Աֆրիկայում:

Սա շատ լուրջ քայլ է և կարողացել ենք անել, քանի որ ներգրավվել ենք մասնագետներ Հոլանդիայից: Եկել մեր տեսուչներին ուղղություն են տվել, թե ինչպիսի փոփոխություններ պետք է իրականացնենք մեր տեսչական մարմիններում, որպեսզի բոլո խնդիրները տեսնենք, որոնք կարող են թռիչքային անվտանգության վրա ազդեն: Այսօր արդեն բարձարացել է տեսչական ստուգումների մակարդակը, բայց դեռ երկար ճանապարհ ունենք գնալու: Ոլորտի մասնագետները բարձր վարձատրվող են և չեն ցանկանում կոմիտեում աշխատել:

Մենք փոխտնօրենի հետ  խոսել ենք 80-ից ավել պետությունների հետ այս թեմայի շուրջ և հասկացել ենք, որ  ճիշտ ճանապարհը ինքնաֆինանսավորումն է՝ գանձել գումար մեր ծառայությունների համար: Այդ ամենը իրականացնելու համար օրենսդրական փոփոխություններ պետք է անենք և երեք մասնագետ ենք ներգրավելու, ովքեր կօգնեն այդ փաթեթը ներկայացնել ԱԺ: ԵՄ-ի կողմից ասվել է, որ այն հիմնական հարցն է և շատ խնդիրներ նրանից են, որ մենք չենք կարողանում ճիշտ մարդկանց ներգրավենք մեր կառույցում՝ ռեսուրսների պակասի պատճառով: Վերջերս, հասկանալով որ այն մեկ խնդիր չէ, երկուսը չէ, այլ համակարգային խնդիր է մեր մոտ, մենք որոշել ենք, որ անկախ թիմ ենք ներգրավելու մեր կոմիտեում և նրանք չեն զբաղվելու ընթացիկ հարցերով: Այսինքն` հիմնական  աշխատակիցները կզբաղվեն ընթացիկ հարցերով, իսկ այս խումբը ռազմավարական հարցերով է զբաղվելու, որպեսզի լուրջ փոփոխություններ բերենք և կոմիտեն ավելի ճիշտ հիմքի վրա կառուցենք»:

Հարց. «Տիկին Ռևազյան, որտեղ եք, եբ եք վերադառնալու աշխատանքի»:
Տ. Ռևազյան.  «Ես հիմա Դանիայում եմ, Կոպենհագենում, որտեղ իմ ընտանիքն ու ծնողներն են: Դեկրետում եմ, բայց աշխատում եմ՝ հաշվի առնելով կորոնավիրուսը և թռիչքային անվտանգության խնդիրները: Դա իմ որոշումն է եղել, որ շարունակեմ աշխատելը:  Ինձ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չկա: Իրականաում ես կվերադառնամ ինչքան հնարավոր է շուտ: Երեխան մի քանի ամսական լինի, ես կուզենամ վերադառնալ, բայց կախված է թռիչքներից, որովհետև որևէ թռիչք չկա»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Նման...
Աղբյուր` Panorama.am
12:57
Մեր ժողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովրդին ասում են անընդհատ, որ ապրում եք զուտ գրպանի, ստամոքսի համար, ես համաձայն չեմ այդ հայտարարություններին»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}