Քաղաքական 18:45 14/04/2020

«Եթե մենք հրապարակենք այդ փաստաթուղթը, դա կարող է ոչ բարեկամ պետությունների ձեռքն ընկնի». Տաթևիկ Ռևազյան

Օնլայն հարթակի միջոցով այսօր հարցեր ուղղվեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին և նրա տեղակալ Գալուստ Պողոսյանին։

Հարց. «Ինչպե՞ս եղավ, որ Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունն այցելեց Հայաստան»:

Տ. Ռևազյան. «Երբ մեր ավիաընկերությունները դիմեցին, որ թռիչքի թույլտվություն ստանան դեպի Եվրոպա, ոչ բոլորն էին պատրաստ այդ քայլին, այնտեղ հայտնաբերել են այդ թերությունները: Ես ուզում եմ, որ բոլորիս համար պարզ լինի՝ մենք ընդունում ենք, որ դա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հիմնական թերությունն է, որովհետև,  եթե մենք տեսչական ստուգումների ընթացքում նկատեինք, արձանագրեինք, որ այդ ավիաընկերությունը խնդիր ունի և կասեցնեինք այն, ապա ինքը չէր էլ կարողանա դիմել: Սա է կոմիտեի գործառույթը, այն շատ կարևոր է, քանի որ մենք վերահսկող մարմին ենք: Մենք պետք է առաջինը նկատեինք, որ ավիաընկերությունը խնդիր ունի: Ճիշտ չէ, որ  ավիաընկերությունը դիմի Եվրոպա, որից հետո նոր մենք հասկանաք, որ խնդիր ունենք: Երբ հասկացա, որ դա է խնդիրը եղել, ես անձամբ խնդրեցի, որ վերահսկողական մարմինը գա և ստուգի մեր բոլոր գործընթացները»:

Հարց. «Ի՞նչ խախտումներ է արձանագրել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը և ինչի՞ համար»:

Գ. Պողոսյան. «Եղել են 42 դիտողություններ: Սրանք ես չեմ կարող անվանել թերություններ, որովհետև գործակալության այցը եղել է զուտ գնահատման, ոչ թե աուդիտի: 42 դիտողություններից 18-ին պատասխանել ենք: Պատասխանել ենք բոլորին, բայց կան կրկնություններ: Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը եկել էր կոնկրետ խնդիրը գտնելու և նա գտել է»:

Հարց. «Արդյո՞ք Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության եզրակացությունը բողոքարկվելու է և ի՞նչ բանակցություններ են տարվում»:

Տ. Ռևազյան. «Իրականում այս փաստաթուղթը վերջնական չէ: Պայմանավորվածությունն այն է, որ փետրվարյան այցից հետո նրանք ուղարկելու են զեկույցը մեզ: Հետո մեզ ժամանակ են տրամադրել, որ մենք մեր դիտողություններն անենք: Դրանք արել ենք և ապրիլի 6-ին ուղարկել այդ թիմին, որը եկել էր Հայաստան: Նրանք կնայեն մեր դիտողությունները և կհասկանան, թե ինչը հաշվի կառնեն և ինչը ոչ և այդ ամենը կներկայացվի Եվրոպայի անդամ պետություններին, որովհետև վերջնական որոշում կայացնողը նրանք են: Այդ որոշումը կայացվելու է մայիս ամսին: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ կապված վերջնական փաստաթուղթ  և գնահատական չկա: Մենք շատ դիտողություններ ունեինք, օրինակ, 42 դիտողություններից 18-ը մենք ջնջել ենք և բացատրել, թե ինչու: Ուղարկել ենք իրենց և սպասում ենք արձագանքին: Մենք ուրախ ենք, որ այս ամենը իմացել ենք: Ավիացիայում ամենավատ դեպքը՝ վթարն է և լավ է, որ մենք հասկացել ենք խնդիրները և չի հասել նրան, որ լուրջ հետևանքներ ունեցող իրավիճակներ լինեն: Շատ լավ է, որ դիմել ենք, իմացել ենք և շատ լավ է այս ամեն ինչը, իհարկե՝ թռիչքային անվտանգության տեսանկյուննից:

Հարց.« Ա1+-ը պահանջել էր ներկայացնել զեկույցը և կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը մերժել է՝ պատասխանելով որ հրապարակման ենթակա չէ: Այն դեպքում, երբ զեկույցը գաղտնի գրիֆի տակ չէ: Ինչո՞ւ»:

Գ. Պողոսյան. «Պարզաբանեմ, որ սա զեկույցի  նախնական տարբերակն է: Այն բաղկացած է 4 մասից: Առաջին մասը ընդհանուր ներկայացումն է, երկրորդ մասը վերաբերում է միայն կոմիտեի դիտարկումներին, երրորդ մասը մի ավիաընկերությանը և չորրոդը՝ մյուս ավիաընկերությանը:Առաջին մասում արձանագրված է, որ եվրոպական գործակալությունն ավիաընկերություններին է տրամադրում առաջին մասը և իրենց վերաբերող մասը և չի տրամադրում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և մյուս ավիաընկերությունների մասը, ինչը նշանակում է, որ այն հրապարակման ենթակա չէ: Հայտարարում են, որ գործակալությունը ստուգել է բոլոր ոլորտները և բոլորով թերություններ հայտնաբերել: Իրականում այդպես չէ, դիտակվել է միայն ավիաընկերությունների հետ համագործակցության հարցերը: Հայտարարում եմ, որ օդանավակայանը իրականացնում է բարձր մակարդակով իր գործառույթը թռիչքների անվտանգության ապահովման առումով և կոմիտեն հետևում է դրան»:

Տ. Ռևազյան. «Այստեղ թաքցնելու հարց չկա: Կան տեխնիկական խնդիրներ: Մենք գիտենք, որ լուրջ խնդիրներ ունենք և դրանք պետք է լուծվեն:  Փաստաթղթում որևէ անձնավորված բան չկա՝ վերջին 2 տարում է, թե 5 կամ 10 տարի առաջ են այդ թերությունները եղել: Կարևոր է, որ այդ փաստաթուղթը սխալ ձեռքերում չընկնի: Եթե մենք հրապարակենք այդ փաստաթուղթը, դա  կարող է ոչ բարեկամ պետությունների ձեռքն ընկնի: Ես գնահատականներ չեմ կարող տալ, թե այդ դեպքում դա ինչ հետևանքներ կարող է ունենալ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Նման...
Աղբյուր` Panorama.am
12:57
Մեր ժողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովրդին ասում են անընդհատ, որ ապրում եք զուտ գրպանի, ստամոքսի համար, ես համաձայն չեմ այդ հայտարարություններին»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}