Ի՞նչ է պարզվել ալկոգել արտադրողներին ստուգելու արդյունքում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ) ապրիլի 9-13-ն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում, ինչի արդյունքում պարզվել է հետևյալը.
Թվով 20 տնտեսվարող սուբյեկտների արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում:
Տեսչական մարմնից հայտնում են, որ սույն թվականի մարտի 26-ից ապրիլի 13-ը ներառյալ ստուգումներ են իրականացվել թվով 40 ալկոգել արտադրող տնտեսվարող սուբյեկտի մոտ:
Հարակից հրապարակումներ`
- Հորդորում ենք սպառողներին ալկոգել կամ այլ արտադրանք գնելիս ստուգել մակնշումը
- ՇՎՏՄ-ն իրականացրել է ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի ստուգում