Գիտնականները հայտնել են, որ կորոնավիրուսի փոխանցման 70%-ը կարող է լինել առանց ախտանիշների
Սինգապուրի գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսի փոխանցման 70%-ը կարող է լինել առանց ախտանիշների, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երեքշաբթի օրը գրել է The Straits Times- ը:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ COVID-19-ով վարակվածների 50%-ից մինչև 70% ախտանիշներ չունեն, նրանք կարող են այդ վիճակում մնալ մինչև չորս շաբաթ՝ տարածելով վիրուսը», - ասել է վարակիչ հիվանդությունների մասնագետ Լիոն Նոե Նամը:
Նրա կարծիքով, նույնիսկ եթե առանց ախտանիշների մարդիկ ի վերջո չհիվանդանան՝ նրանք կկարողանան իմունիտետ ձեռք բերել, չնայած այն կտևի մի քանի տարի:
Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լեո Ի Սինը կարծիք է հայտնել, որ վիրուսը ասիմպտոմ վարակակիրներից փոխանցումը կորոնավիրուսի դեմ պայքարում գլխավոր մարտահրավերներից մեկն է:
Ըստ նրա, բացակայությունը կամ այլ ախտանիշները հաճախ վարակակիրներին մոլորեցնում են, և նրանք շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ առանց գիտակցելու վարակի տարածման վտանգի մասին:
Սինգապուրի ազգային համալսարանի վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ծրագրի տնօրեն, դոցենտ Սու Լի Յանը, նշել է, որ այդ վարակակիրներին շատ դժվար է նույնականացնել, բայց դրանք գոյություն ունեն:
Նրա կարծիքով Գերմանիայում, Իսլանդիայում, Կորեայի Հանրապետությունում և մասամբ Չինաստանում նավարկության ժամանակ իրականացված մասսայական փորձարկումները հաստատում են նման եզրակացությունները:
Մինչ օրս Սինգապուրում հաստատված վարակի դեպքերի թիվը գերազանցել է 2,9 հազարը, մահացել է ինը մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637
- Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին կարելի է քվեարկությանը մասնակցել Երևանի ընտրատեղամասում
- Արցախի ԿԸՀ նախագահ. Կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին