ԱԺ նախագահը Մարուքյանին նախազգուշացում տվեց՝ պատգամավորի հետ անհարգալից խոսելու համար
Խորհրդարանը շարունակում է աշխատանքը։ ԱԺ նիստի մեկնարկին քվեարկության դրվեցին երեկ քննարկված նախագծերը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը չընդունվեց։ Կողմ էր քվեարկել 34 և դեմ՝ 79 պատգամավոր։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վարման կարգով ասաց, որ նախագծին պետաիրավական հարցերի հանձնաժողովը առաջին ընթերցումից առաջ տվել է դրական, իսկ երկրորդ ընթերցումից հետո՝ բացասական եզրակացություն, քանի որ խմբակցությունը չի ընդունել որևէ առաջարկություն.
«Առաջարկում ենք դեմ քվեարկել նախագծին, քանի որ այն շեղվում է այն տրամաբանությունից, որն ի սկզբանե նախատեսված էր»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ վարման կարգով ասաց, որ «Լուսվոր Հայաստան» խմբակցության ղեկավար Սուրեն Գրիգորյանն էլ առաջարկեց, որ եթե խոսքը մեկուսի տեսակցության մասին չէ, ապա ինքն առաջարկում է նախագիծը վերադարձնել առաջարկների փուլ և ընդունել կառավարության առաջարկը, որից հետո նախագիծը կընդունվի։
Էդմոն Մարուքյանը տեղից գոռաց՝ դու ով ես, որ ասես, Արարատ Միրզոյանն էլ հարցրեց ՝ինչ է նշանակում՝ դու ով ես։ Մարուքյանն էլ պատասխանեց՝ հենց էդ է նշանակում։
ԱԺ նախագահն էլ ԱԺ կանոնակարգի 52-րդ հոդվածով Էդմոն Մարուքյանին նախազգուշացում հայտարարեց՝ պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար։
Էդմոն Մարուքյանն էլ հայտարրարեց, որ հարցականի տակ է դնում ԱԺ նախագահի անաչառությունը։
«Նախ ուզում եմ ԱԺ նախագահի անաչառությունը հարցականիտակ դնել: Պարոն Միրզոյան, արդեն որերրորդ անգամ է, դուք «Իմ քայլը» դաշինքի վիրավորական ելույթներին չեք արձագանքում և արձագանքում եք միայն ընդդիմության ելույթներին, բայց դա նորմալ է՝ դուք, ձեր նախագահությունը։ Դուք դրանով բնականաբար ձեզ եք վնասում»,- ասաց Մարուքյանը։