Դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը Տիգրան Աթանեսյանն է
«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ կարգապահական վարույթի շրջանակներում հանդիսանալու եմ պարոն Ազարյանի ներկայացուցիչը»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա նշել է, որ ավելի մանրամասն գործի վերաբերյալ տեղեկատվությունը, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հանրությանը կներկայացնի հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ խոսքը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի մասին է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, կատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին:
«Մեր տեղեկություններով՝ կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. ապրիլի 14-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 53 միավորով:
Չնայած այդ հանգամանքին՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ են եղել 2018թ օգոստոսին կայացված դատական ակտից հետո, որով արձանագրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը»,-գրել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- 168.am-ի տեղեկություններով` կարգապահական վարույթ է հարուցվել Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ
- Ալեքսանդր Ազարյան. Ինձ համար ակնհայտ է քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»
- Հրաժարական կտամ երկու պայմանով. դատավոր Ալեքսանդր Ազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան