Արայիկ Հարությունյան. Համոզված եմ՝ ՀՀ կառավարությունն ինչպես միշտ, ապագայում ևս աջակցելու է Արցախի իշխանություններին
«Պատրաստ ենք համագործակցել խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմադիր տարբեր ուժերի հետ, քանի որ նպատակը մեկն է՝ մեր երկրի ապագան»,- լրագողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ դեռ չի կարող վերջնական նշել կոալիցիոն, թե համագործակցության այլ ձևաչափ կլինի, բայց պատրաստ է համագործակել բոլորի հետ հետևյալ օրակարագի շրջանակում՝ սոցիալական, տնտեսական ընդհանուր ծրագիր, Ղարաբաղյան խնդիր, անվտանգություն, ՀՀ իշխանության հետ ներդաշնակ աշխատանք։ Ա.Հարությունյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ մի քանի օրից կսկսի հանդիպումները բոլոր քաղաքական ուժերի հետ։
Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, նորընտիր նախագահն ասաց, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է հանրության համար լինի հասանելի, աշխատի թափանցիկ, հարգվի հանրության կողմից, լինի արհեստավարժ։ Ա. Հարությունյանն ասաց, որ կլինեն փոփոխություններ, կլինեն գործիչներ, որոնք կմնան իրենց պաշտոններում, կլինեն գործիչներ, որոնք կփոխվեն։
Պատասխանելով հարցին՝ ունե՞ք հաշվարկ, թե այս տարի Արցախում տնտեսական աճը կամ անկումը որքան կլինի, եթե տնտեսական անկում լինի և բյուջեն հնարավոր չլինի ապահովել, դիմելո՞ւ եք Հայաստանին՝ լրացուցիչ ֆինանսական աջակցության համար, Ա. Հարությունյանն ասաց. «Դժվար է հաշվել այսօր, քանի որ համաճարակի վարքագիծը չենք իմանում, ինչ քայլեր ենք ձեռնարկելու։ Բարեբախտաբար, գյուղատնտեսության ոլորտում, որը բավական մեծ տեսակարար կշիռ ունի, նպաստավոր է, կառավարության գործունեության ընթացքում ընդլայնվել են տարածքները, հաստատ գյուղատնտեսության ոլորտում շատ մեծ աճ ենք ունենալու, իհարկե, եթե համաճարակի ազդեցությունը շատ ծանր չլինի, այսինքն գոնե կարողանանք մարդկանց տանել աշխատանքի, որպեսզի իրականացվի գյուղատնտեսական աշխատանքներ։ Պղնձի գների առումով ահագին անկում է եղել, ազդելու է ֆինանսական արդյունքի վրա։
Ինձ թվում է՝ այո, կլինի անհրաժեշտություն Հայաստանի իշխանությունների հետ քննարկել, լրացուցիչ ներգրաված միջոցներ ուղղել տնտեսության խթանման ուղղությամբ։ Այդ առումով պատրաստվում եմ առաջիկայում հանդիպումներ ունենալ Հայաստանի իշխանության հետ։ Այո, դիմելու եմ, համոզված եմ՝ Հայաստանի կառավարությունն ինչպես միշտ, ապագայում ևս աջակցելու է Արցախի իշխանություններին»։
Նա համոզված է, որ 2020 թվականը տնտեսական ցուցանիշների առումով բացասական չի լինելու, իսկ 2021 թվականին, նորընտիր նախագահի գնահատմամբ, լինելու է թռիչքային աճ։
Ա.Հարությունյանն ասաց, որ ՀԷԿ-երի շինարարությունը շարունակվելու է, խստացվելու են բնապահպանական պայմանները։
«Բայց այն, որ հիդրոէներգիտական լինելու է մեր գլխավոր այլընտրանքային էներգիայի աղբյուրը, որն ապահովելու է ոչ միայն Արցախի էներգետիկ անկախությունը, նաև Հայաստանի էներգետիկ առումով բավականին լուրջ դեր է խաղալու, միանշանակ է»,- ասաց Արցախի նորընտիր նախագահը։
Նրա խոսքով, եթե տվյալ ՀԷԿ-ի շինարարությունը չի համապատասխանելու բնապահպանական նորմերին, ոչ միայն չեն թույլատրելու, այլ պատժելու են բոլորին, որոնք սկսել են իրականացնել։
«Բայց եթե բնապահպանական որևէ խախտում չկա, միջազգային նորմերին համապատասխան է, որևէ մեկը փորձի խանգարել, համարելու եմ մեր երկրի տնտեսության զարգացման խոչընդոտ, միջամտություն, ընդհուպ անվանել եմ դիվերսիա մեր երկրի զարգացման ուղղությամբ, պատասխան են տալու օրենքի առաջ, ով ուզում է լինի։ Ովքեր դեմ են մեր էներգետիկ անկախությանը, մեր թշնամիներին են»,-ասաց Ա.Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախագահ ընտրվելու առիթով արդեն շնորհավորանքներ ստանում է, իսկ վերջում կհրապարակի, թե ովքեր չեն շնորհավորել։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
- Արցախի նորընտիր նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին
- Արայիկ Հարությունյան. Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ
- Արցախի ԿԸՀ. Արայիկ Հարությունյանը ստացել է կողմ ձայների 88 տոկոսը, Մասիսի Մայիլյանը՝ 12 տոկոսը
- Արցախի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չի ստացել
- Արայիկ Հարությունյան. 2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է
- Արայիկ Հարությունյան. Այս երկրում ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ
- Արայիկ Հարությունյան. Ես երկրորդ փուլին սպասում էի վաղուց
- Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը
- Արայիկ Հարությունյան. Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք
- Արայիկ Հարությունյան. Արցախում կիվիի այգիներ կտնկվեն
- Արայիկ Հարությունյան. Չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալները ներելու եմ
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան