Դանիան առաջինն է Եվրոպայում, որը վերաբացեց դպրոցները՝ կորոնավիրուսային արգելափակումից հետո
Դանիան այսօր սկսել է վերաբացել դպրոցները՝ նոր կորոնավիրուսի պատճառով մարտի 12-ից մոտ մեկ ամիս փակ լինելուց հետո։ Այսպիսով, Դանիան դարձավ Եվրոպայում առաջին երկիրը, որը բացում է դպրոցները։ Այս մասին գրում է The Local-ը։
AFP-ի թղթակցի հաղորդմամբ, վերաբացվել են մանկապարտեզները և հիմնական դպրոցները։
Այնուամենայնիվ, դասերը վերսկսվում են դպրոցների մի մասում և Կոպենհագենի դպրոցների մոտ 35 տոկոսում, քանի որ մյուսները ժամանակ են խնդրել՝ առողջապահական պրոտոկոլներին հարմարվելու համար: Ակնկալվում է, որ բոլոր դպրոցները կվերաբացվեն մինչև ապրիլի 20-ը:
Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենն անակնկալ այցով ժամանել է Կոպենհագենից դուրս գտնվող մի դպրոց՝ մասնակցելու իրադարձությանը։
«Ես շատ տպավորված եմ։ Երեխաները շատ ուրախ են, որ նորից են տեսնում իրենց համադասարանցիներին», - ասել է վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան