Խաժակյան. Երևանի քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրվել են աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ
Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ պարգևատրվել են աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ՝ 29 միլիոն դրամի չափով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«Ի թիվս այլոց պարգևատրվել է նաև մամլո խոսնակը՝ 560.000 դրամի չափով։ Նույնքան պարգևատրվել է նաև սոցիալական ապահովության վարչության պետը, ում աշխատանքը այս օրերին իսկապես գերհագեցած է։
Կարծում եմ խոսնակի պարգևատրման առիթներից մեկը ֆեյսբուքում քաղաքապետի (Չ)գործունեության հետևանքները ամեն գնով քողարկելն է։ Հավանաբար հենց այդ պատճառով Մարությանը համարում է, որ իր խոսնակը պետք է ստանա նույն չափ պարգևավճար, ինչ վարչության պետերը։
Այդ գումարի չափով պարգևատրվել է նաև քաղաքապետի իրավական գծով խորհրդականը, ում մասնագիտական դիլետանտության հետևանքով այսօր քաղաքապետարանը դատական անբարենպաստ վճիռների առաջ է կանգնում, որը շուտով կդրսևորվի մեծածավալ վնասի փոխհատուցումների տեսքով։
Առողջապահության վարչության պետը, ում աշխատանքը այս օրերին դժվար է թերագնահատել, պարգևատրվել է շատ ավելի քիչ, քան մամլո խոսնակը։ Առհասարակ անարդարացի բաշխումը և աշխատակիցների նկատմամբ ընտրովի մոտեցումը պարբերական է դարձել։
Եվ ինչո՞ւ է այսպես, որովհետև այս իշխանության համար առաջնայինը գործը չէ, այլ դրա վերաբերյալ մարդկանց տպավորությունները։ Եթե հանրության տպավորությունները լավ են, ուրեմն քաղաքապետը կարող է հանգիստ լինել՝ բուռն գործունեության իմիտացիան ապահովված է»,- գրել է Դ.Խաժակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի փոխքաղաքապետերն ու վարչության պետերը պարգևատրվել են
- Yerkir.am. Ամսական 25.000 դոլար կամ սփյուռքի հանձնակատարի «ռոքֆելլերյան» պարգևատրումները
- ՊԵԿ-ին պարգևատրումների համար գումար կհատկացվի
- ՊԵԿ-ում ամբողջ տարի պարգևատրում է լինելու
- Պարգևատրումը պետք է կապված լինի արդյունքային ցուցանիշների հետ. Արտակ Մանուկյան
- Շուշան Դոյդոյանն անընդունելի է համարում պարգևատրումների ինֆորմացիան օրենքի անվան տակ թաքցնելը
- Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները 100.000 դրամ պարգևատրում են ստացել. «Ժողովուրդ»