Վարդապետ Ամիրյանը՝ Ալեն Սիմոնյանին. «Սրբագրեք Ձեր գրառումը, քանի որ Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը մարդասիրական և հոգևոր կամքի բարի դրսևորում է»
Հայաստանյան Առաքելական եկեղեցու Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին արված արտահայտություններին
«Համավարակի դժվարին այս օրերին մի փոքր հոգու և մտքի լայնախոհությունը չէր խանգարի Ձեզ՝ ՀՀ Ազգային Ժողովի Փոխնախագահ Տիար Ալեն Սիմոնյան։ Վտանգավոր և կործանարար պատերազմական օրեր ենք ապրում, միասնական մտածումով և տքնաջան աշխատանքով պայքարելով անտեսանելի թշնամու դեմ, ինչի հետևանքով գրեթե ամեն օր մարդկային կորուստներ ենք ունենում։ Ամենայն Հայոց Հայրապետի մասին Ձեր ոչ տեղին մեկնաբանությունը անմիաբանություն է ծնում՝ առանց այն էլ անմիաբան մեր հասարակության մեջ։ Դուք ընդհանրապես և մասնավորապես այս օրերին, որպես օրենսդիր մարմնի ղեկավարներից մեկը՝ ավելի ողջամիտ և խելամիտ պետք է լինեք, գիտակցելով Տիրավանդ այս խոսքի մարդասիրական նշանակությունը.«Ես չեկա միայն առողջներին կանչելու, այլ նաև հիվանդներին»։ Այնուամենայնիվ, մեծապես կարևորելով օրենքի առջև բոլորն են հավասար բանաձևումը, սրբագրեք Ձեր գրառումը, քանի որ Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը մարդասիրական և հոգևոր կամքի բարի դրսևորում է։
Մեզ այս օրերին և ընդմիշտ միաբանվել է պետք»։
Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը մեկ այլ գրառում էլ արել է՝ «Հատուկ Ստյոպա Սաֆարյանի և իր նման վայրահաչողների համար».
«Ոմն տհաս և խոսքի բարոյականությունից զուրկ անձը(եթե կարելի է անձ համարել)բացահայտ խեղաթյուրում է Ամենայն Հայոց Հայրապետի մարդասիրական և հոգևոր պատասխանատվության հոգածության բարի վերաբերմունքը։ Առանց պրպտելու,արդեն իսկ պարզ է թե ինչ տերերի կամ ինչպիսի արժեհամակարգի է ծառայում, անհայրենիք և անթասիբ Ստյոպա Սաֆարյան անուն ազգանունով անձը։
Լավ, այդ մարդ արարած(այդպես եմ դիմում քանի որ ամեն դեպքում Աստուծո արարչության պտուղն ես) ինչքան կարող ես մաղձով և թույնով լցված լինել, որ համարձակվել ես այդքան ստոր և գռեհիկ լինել։ Չէ, դու այնքան ես հեռացել իրականությունից և քրիստոնեական արժեհամակարգից, որ սադուկեցիների և վայ օրենսգետների նման դու էլ կմեղադրեիր մեր Տիրոջը Իր Աստվածային առաքելության քարոզչության համար։ Վայր իջիր տգիտությանդ վերին աստիճանից և Սուրբ Գիրք կարդա անմիտ մարդ, սերտիր Քրիստոսահաստատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Առաքելաշավիղ հայ հոգևորականության հիմնական քարոզչության առաքելության բանաձևը, որի հիմնասյունը՝ մարդկայինի հանդեպ հոգատարության և խնամքի դրսևորումն է։ Այնքան ես արմատացել տգիտության խավարի մեջ, որ կուրորեն չցանկացար տեսնել և լսել անգամ այս դժվարին օրերին Մայր Աթոռից հնչող աղոթքներն ու օրհնությունները, չփորձեցիր անգամ Հրաշափառ Հարության այս օրերին մնալ սիրո և ներդաշնակության մեջ(քո նմանը ինչ գիտի ինչ է սերը), այլ առավելությունդ համարեցիր դավաճան Հուդայի նման մի քանի արծաթով խեղաթյուրել Մայր Աթոռի տարածաց մարդկային մեծ դրսևորում պարունակող հաղորդագրությունը։ Մարդկային էթիկայի և բարոյականության չափանիշները անտեսելով զազրախոսեցիր նաև ասելով, իբր թե Կաթողիկոսին չի հետաքրքրում մյուս դատապարտյալների առողջական վիճակը։
Լսիր և իմացիր ուրեմն դավաճան հուդա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարիներ ի վեր հոգ է տանում բազմաթիվ դատապարտյալների՝ հոգևոր քարոզչություն իրականացնելով կալանավայրերում, սոցիալական բազմաթիվ օգտակարություն բերում նրանց ընտանիքներին։
Մյուս զառանցանքներիդ չեմ անրադառնում, որովհետև իմաստուն խոսքն ասում է,.«Հաչացող շան ետևից քար չեն գցում» կամ ինչպես Աստվածաշունչն է ասում.«Մարգարիտը խոզերի առջև չեն նետում»։
Առայժմ այսքանը։ Պապանձվեք»։
Հարակից հրապարակումներ`
- Տեր Խորեն քահանա Կիրակոսյան. Եկեղեցում հակառակորդ մի փնտրեք, չեք գտնի
- Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյան. Խորհուրդս է՝ սրբագրել ասվածն ու մի լավ մտածել` ինչ ասել է քաղաքականություն, ժողովրդավարություն
- Վահագն Չախալյան. Մի՛ խառնվեք իրար, վստահաբար կգա ժամանակ, և Վեհափառը ձեր բոլորի ազատության համար էլ կմիջնորդի
- Տեր Ասողիկ. Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը
- Ամենայն Հայոց Կաթողիկոս. Կարևոր ենք համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը