Միշուստինը Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարդ է անվանում
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ասել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին գրում է RT-ն։
«Վարակվածների թիվն աճում է: Չնայած կան ավելի ու ավելի շատ մարդիկ, ովքեր ապաքինվում են», - ասել է Միշուստինը։
Միևնույն ժամանակ, ՌԴ վարչապետը նշել է, որ «առողջապահական համակարգը շարունակում է աշխատել առավելագույն ծանրաբեռնվածությամբ»:
«Խիստ կարևոր է հաշվի առնել առկա բոլոր ռեսուրսները և ճիշտ բաշխել դրանք», - շեշտել է վարչապետը:
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ չձեռնարկվեն, ապա դա կդիտարկվի որպես հանցավոր անփութություն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են