Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մեծարգո պարոն Հարությունյան,
Իմ և Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու առիթով։
Տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովուրդն արտահայտեց իր քաղաքական կամքը՝ իրացնելով մրցակցային ընտրությունների միջոցով պետական կառավարման մարմիններ ձևավորելու իր անքակտելի իրավունքը:
Արցախի ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատեց իր հողի վրա ապրելու, ինքնակազմակերպվելու, աշխատելու և արարելու իր աննկուն կամքն ու իրավունքը: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Արցախն անկախ և ժողովրդավարական պետություն է՝ իր կայացած ինստիտուտներով և հասուն քաղաքացիական հասարակությամբ:
Արցախի Հանրապետության մեծարգո նորընտիր Նախագահ,
Դուք ստացել եք Արցախի ժողովրդի մանդատը՝ ամրապնդելու Արցախի անվտանգությունը, զարգացնելու տնտեսությունը և կառուցելու ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակություն:
Այս նպատակին հասնելու համար Դուք որդեգրել եք պետական կառավարման համակարգի, տնտեսական, քաղաքական, դատաիրավական, հանրային կյանքի այլ ոլորտներում խորը և համակարգված բարեփոխումներ իրականացնելու օրակարգ՝ և այս գործընթացում կարող եք հույս դնել Հայաստանի կառավարութան և անձամբ իմ աջակցության վրա։
Ձեզ և Արցախի հերոսական ժողովրդին մաղթում եմ հաջողություն, բազմաթիվ ձեռքբերումներ, որին համոզված եմ՝ կկարողանանք հասնել մեր լավագույն ջանքերը մեկտեղելով»,- նշված է Ն.Փաշինյանի շնորհավորական ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին
- Կաթողիկոսը՝ Արցախի նորընտիր նախագահին. Երբեք տեղիք չտալ բևեռացման և բաժանումների
- Արայիկ Հարությունյան. Համոզված եմ՝ ՀՀ կառավարությունն ինչպես միշտ, ապագայում ևս աջակցելու է Արցախի իշխանություններին
- Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
- Արցախի նորընտիր նախագահը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին
- Արայիկ Հարությունյան. Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ
- Արցախի ԿԸՀ. Արայիկ Հարությունյանը ստացել է կողմ ձայների 88 տոկոսը, Մասիսի Մայիլյանը՝ 12 տոկոսը
- Արայիկ Հարությունյան. 2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է
- Արայիկ Հարությունյան. Այս երկրում ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը