Amazon- ը վարձում է ևս 75 հազար մարդ
Աշխարհի խոշորագույն Amazon առցանց մանրածախ առևտրային ընկերությունը վարձում է ևս 75 հազար աշխատակցի։ Եվրանյուզը գրում է, որ առ-ցանց հարթակը կորոնավիրուսային համաճարակի պատճառով շատ երկրներում մթերային խանութների փակումից հետո պատվերների քանակի հսկայական աճ է գրանցել։ Անցած շաբաթ Amazon-ն արդեն հայտարարել էր 100 հազար նոր աշխատատեղ բացելու մասին, իսկ երկուշաբթի հայտնի էր դարձել, որ բոլոր թափուր աշխատատեղերը լրացվել են, սակայն էլի աշխատակիցներ են անհրաժեշտ։
Ընկերությունը ստիպված դադարեցնել է այլ ընկերությունների փաթեթների վերամշակումը, որպեսզի կենտրոնանա իրենց պատվերի վրա։ Ղեկավարությունը պնդում է, որ առաջնահերթությունը տրվելու է առաջին անհրաժեշտության ապրանքների և բժշկական պարագաների առաքմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան