Թուրքիայում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 1403-ի
Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է ապրիլի 14-ի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և արված տեստերի թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ըստ այդ տեղեկությունների՝ մեկ օրվա մեջ իրականացված 33.070 տեստից 4062-ը դրական են եղել և նրանց մոտ կորոնավիրուս է հաստատվել։ 842 հիվանդ առողջացել է։
Մեկ օրում Թուրքիայում կորոնավիրուսից մահացության 107 դեպք է գրանցվել։ Այսպիսով ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվը 1403 հոգի է։
Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան նշել է, որ համավարակի տարածման չորորդ շաբաթում նկատելի է աճի տեմպերի դանդաղում և նոր դեպքերը գնալով նվազելու միտում ունեն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան