Zoom-ն այսուհետ հասանելի կլինի Dasaran-ի հարթակում
Dasaran կրթական ծրագիրը և Zoom ընկերությունը սկսում են նոր համագործակցություն, ինչը կօգնի Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցներին կազմակերպելու հեռավար ուսուցումն առավել դյուրին և հարմար տարբերակով: Այս մասին հայտնում են Dasaran կրթական ծրագրի հաղորդակցության բաժնից։
Այսուհետ ուսուցիչները կարող են ստեղծել և անցկացնել տեսադասեր Dasaran-ի «Դասեր» բաժնում` հենց համակարգի միջոցով էլ ծանուցելով և տեսադասը հասանելի դարձնելով աշակերտներին։ Ուսուցիչները կարող են նաև թեստեր ստեղծել` պարզելու, թե որքանով է մատուցված դասը յուրացվել աշակերտների կողմից, ինչպես նաև հանձնարարել տնային առաջադրանքներ, ըստ որում` թե ՛ ամբողջ դասարանին, և թե՛ անհատապես տվյալ աշակերտին: Համակարգը հնարավորություն է տալիս աշակերտին իր տնային առաջադրանքը փոխանցել ուսուցչին և ստանալ համապատասխան գնահատական` տեսնելով այն նույն հարթակում:
Նշվում է, որ Dasaran-ում գործող վերլուծական գործիքակազմի միջոցով ուսուցիչները հնարավորություն ունեն նաև վերլուծելու ամբողջ դասարանի կամ ընտրված աշակերտների կատարողականը և ստանալու նրանց առաջադիմության մասին մանրամասն վերլուծություն:
Հարակից հրապարակումներ`
- Հեռավար կրթության դեպքում պետք է շաբաթական 1֊2 առցանց հանդիպում ունենալ
- Փոխնախարար. Հեռավար կրթության գործընթացում ունենք ավելի քան 80 տոկոսի մասնակցություն
- ԿԳՄՍ նախարարը հեռավար հանդիպում է անցկացրել կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ
- ԱԺ-ն հեռավար կրթության կազմակերպման համար 85 համակարգիչ կտրամադրի դպրոցներին
- Երբ վաղուց հայտնի հեռավար մեթոդը նոր են բացահայտում կրթության նախարարությունում
- Գործարկվում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am