Արցախի ԿԸՀ. Արայիկ Հարությունյանը ստացել է կողմ ձայների 88 տոկոսը, Մասիսի Մայիլյանը՝ 12 տոկոսը
Ապրիլի 15-ին ժամը 10:20-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի, կազմել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացված Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
Ըստ հրապարկված տվյալների, Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5428 ընտրող, Արայիկ Հարությունյանի օգտին՝ 39 860 մարդ։
Հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 88 տոկոս կողմ ձայն, Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոս։ Առաջին փուլի համեմատ այս փուլում Ա. Հարությունյանը 3 784-ով ավելի քվե է ստացել։
Նա հիշեցրեց, որ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 45 տոկոսը։
Հանձնաժողովի կայքում հրապարակվել է նախնական արձանագրության հիմքում դրված քվեարկության արդյունքների մասին ավելի մանրամասն տվյալներ` ըստ ընտրատեղամասերի:
Հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020թ. ապրիլի 21-ին:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չի ստացել
- Արայիկ Հարությունյան. 2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է
- Արցախում ավարտվեցին նախագահի երկրորդ փուլի ընտրությունները
- Արայիկ Հարությունյան. Այս երկրում ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան