Արցախի պարետի հրահանգով աշխատանքային խումբ է ձևավորվել
Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հրահանգով, ի կատարումն Պարետի համապատասխան որոշումների դրույթների, Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծված Պարետատան աշխատանքների սպասարկումն ապահովող՝ պետական նախարարի աշխատակազմում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի գործառույթներից է «թեժ» գծի հեռախոսազանգերով առաջադրվող հարցերին ներկայացնել Պարետի որոշումներով սահմանված լիազորություններին և պարտականություններին համապատասխանող պատասխաններ:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ «թեժ» գծի հեռախոսահամարն է՝ +(374)97 53-30-18,որն գործելու է սահմանված արտակարգ իրավիճակի ամբողջ ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր օր, 09:00-23:00 ժամերին:
[email protected] էլեկտրոնային փոստի միջոցով նույնպես նախատեսվում է շահագրգիռ կառույցներից ու անձանցից ստանալ հարցումներ և պատասխանել այդ հարցումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին