ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատում է ԱՄՆ-ին ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու համար. ՏԱՍՍ
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ ժամանակը չէ դադարեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուջե կատարվող մուծումները»,- ըստ ՏԱՍՍ-ի, ՄԱԿ-ի ղեկավարը նման հայտարարություն է արել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման առիթով, որով դադարեցվել է կազմակերպության ֆինանսավորումը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի այս փուլում:
«Այժմ ժամանակը չէ կրճատել վիրուսի դեմ պայքարող ԱՀԿ-ի կամ որևէ այլ հումանիտար կազմակերպության համար նախատեսված ռեսուրսները», - ասել է Գուտերեշը: «Համոզված եմ, որ ԱՀԿ-ին պետք է բացարձակ աջակցություն, որպեսզի աշխարհը շահի COVID-19- ի դեմ պատերազմը»,- ասել է նա:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի հազարավոր աշխատակիցներ պայքարում են առաջնագծում, օգնում են պետություններին և նրանց հասարակություններին, հատկապես առավել խոցելիներին՝ նրանց տրամադրելով առաջարկություն, սարքավորումներ, վերապատրաստում են բուժաշխատողներին», -հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարը:
Նա շեշտել է, որ անհրաժեշտ կլինի դասեր քաղել համաճարակից, բայց դրա ժամանակը դեռ չի եկել:
Երեքշաբթի օրը Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ Ամերիկայի առաջնորդը հայտարարեց, որ ինքը հանձնարարել է վարչակազմին դադարեցնել ԱՀԿ-ի բյուջե մուծումները՝ մինչև կազմակերպության վատ կառավարման և կորոնավիրուսի տարածման դեպքերի քողարկման փաստերի պարզումը: Ավելի վաղ Թրամփը բազմիցս քննադատել էր ԱՀԿ-ի գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան