Արայիկ Հարությունյան. Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ
«Իրականում մեր ժողովրդի հաղթանակն է, քանի որ հերթական, մեր Սահմանադրության համապատասախան ժողովրդավարական ընտրություններ ենք անցկացրել ծանր պայմաններում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ ընտրություններն անցկացվել են ծանր պայմաններում ոչ միայն սպառնացող համաճարակի հետ կապված խնդրի պատճառով, նաև քաղաքական իրենց ընդդիմախոսների մի մասը հատուկ բոյկոտել է կամ հատուկ քաղաքական երանգ է հաղորդել ընտրությունները հետաձգելու անվան տակ չեզոքացնելու այս ստեղծված մթնոլորտը։
«Նախօրոք տեսնելով արդեն ընտրության ընթացքը, հասկանալով ընտրության արդյունքները, համաճարակը հիմք ընդունելով՝ փորձել են քաղաքական երանգավորում տալ։
Ուզում եմ հայտարարել, որ մեր բոլոր ընդդիմախոսների հայտարարությունները կախված հետաձգման հետ ընդամենը քաղաքական բնույթ էր կրում»,- ասաց նա։
Ա. Հարությունյանի խոսքով, ունեն խնդիր ոչ միայն համաճարակի հետագա տարածման, նաև հետագա չեզոքացման, տնտեսական, սոցիալական առումով։
«Նշել եմ, որ եթե ժամանակի ընթացքում իրավիճակը դրական փոփոխության չենթարկվի, համաճարակը դառնալու է տնտեսական ճգնաժամ, իսկ ճգնաժամն ու համաճարակն ընդհանուր աղետ։ Արդեն խոսում են պարենային խնդրի, դեֆիցիտի մասին ոչ միայն աղքատ երկրներում, ընդհուպ ԱՄՆ-ի նման երկրում։ Դրա համար մենք պետք է միավորվենք ոչ միայն Արցախում, նաև հայությամբ, համախմբվենք Հայաստանի իշխանության շուրջը, քանի որ գլխավոր պատասխանատվությունն այսօր կրում է և գլխավոր խնդիրը Հայաստանի իշխանություններին է, միասին լուծելու այդ պրոբլեմը։
Չարախնդությունը, քաղաքական այլակարծությունն այստեղ մեզ թշնամի են։ Վտանգը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացում ենք, բայց, ցավոք, քաղաքական ենթատեքստ եմ տեսնում ոչ միայն Արցախում, նաև Հայաստանում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ Արցախում, ինչպես խոստացել է, շարունակելու է այն քաղաքականությունը, որպեսզի կարողանան համախմբել հասարակությունը ու համախմբված դիմակայեն այս մարտահրավերներին։
«Որևէ խնդիր որևէ մարդու, քաղաքական գործչի հետ մենք չունենք։ Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ։ Նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, որ պատրաստվում էի դիմել դատախազություն, դատարան, բայց մտափոխվել եմ հենց համախմբածությունից ելնելով, հետ ենք կանչել, բացի մի հայտարարությունից, որն արել է ոչ Արցախի քաղաքացի։ Այդ առումով դիմել եմ դատախազություն»,- ասաց Արցախի նորընտիր նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԿԸՀ. Արայիկ Հարությունյանը ստացել է կողմ ձայների 88 տոկոսը, Մասիսի Մայիլյանը՝ 12 տոկոսը
- Արցախի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չի ստացել
- Արայիկ Հարությունյան. 2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է
- Արայիկ Հարությունյան. Այս երկրում ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ
- Արայիկ Հարությունյան. Ես երկրորդ փուլին սպասում էի վաղուց
- Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան