«ԹՈՎՄԱՍՅԱՆ» հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպում է համահայկական աննախադեպ առցանց բարեգործական համերգ
«ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամը աշխարհում առաջին անգամ կազմակերպել է համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգային ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով ավելի քան 40 ճանաչված և սիրված հայ արտիստների մասնակցությամբ, որը ուղիղ կհեռարձակվի միաժամանակ Երևանից և Լոս Անջելեսից մայիսի 2-ին Երևանի ժամանակով ժամը 20:20-ին, և Լոս-Անջելեսի ժամանակով՝ առավոտյան 9:20։
⠀
Ինչպես տեղեկացնում են կազմակերպիչները, համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում #covid19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:
⠀
Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան «Dvin Music Hall»-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing), իսկ Լոս Անջելեսի հայ արտիստները համերգին կմիանան տանից՝ առցանց (#StayHome):
Բոլոր մանրամասները՝ հղումով https://all.me/tovmasyanfoundation։
Յուրօրինակ «ֆլեշմոբ»-ի մասին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով՝ https://all.me/tovmasyanfoundation?post=5e9641c9065d2a77eb232688։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան