«Արտերկրում մահացած քաղացիների հարազատները վստահ չեն,որ տեղափոխվածն իրենց հարազատի դին է»
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձանեց արտերկրում մահացած քաղացիների տեղափոխման հարցը:
Նրա խոսքով՝ հարազատներից ահազանգ ունի, որ չեն կարողանում իմանալ, թե տեղափոխված հանգուցյալն իրենց հարազատն է,թե ՝ոչ: Հարազատներն առաջարկել են նաև գոնե ապակե միջանցք բացեն, գնան,տեսնեն իրենց հարազատն է, թե ոչ:
Հարցին պատասխանեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Պարետի ցուցումով կարգավորում ունենք, որ արտերկրից Հայաստան տեղափոխված երկու հարյուր բեռները չենք թույլատրում բացել, որպեսզի կանխարգելենք վարակի տարածումը: Ես իհարկե այդ ամբողջ լոգիստիկ շղթան լավ չեմ պատկերացնում՝ ուղարկումից մինչև ստացող, բայց կարող եմ ենթադրել, որ տեղափոխողները և ստացողները հանգուցյալների հարազատները պետք է լինեն: Տեղափոխման պահից փաստաթղթեր պետք է լինեն՝ բեռի ուղարկման և ստացման: Առնվազն այս ժամանակաշրջանում այս կարգավորումը պետք է մնա և մենք կարող ենք փորձել մեր գործընկերների՝ ՊԵԿ-ի և ուղարկող երկրների գործընկերների հետ, ինդենտիֆիկացիոն պրոցեսը կազմակերպել՝ առանց բեռը բացելու»:
Սասուն Միքայելյանն էլ արձագանքեց, որ մի քանի ամիս առաջ դեպք է գրանցվել, որ այլազգի են ուղարկել Հայաստան, ռուս է եղել. «100 տոկոսով բան եմ ասում, սխալ կոդավորել են, օտարազգի են ուղարկել Հայաստան, դրա համար ավելի լավ կլինի, որ հարցը ուշադրության արժանանա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին