Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքում է Հայաստանի վերաբերյալ թուրքական կողմի հայտարարությունները
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Հայաստանին կորոնավիրուսի հետ կապված օգնության տրամադրման տեղեկությունների վերաբերյալ։
Region monitor-ը տեղեկացնում է, որ հայտարարության մեջ Բաքվում Թուրքիայի դեսպանատունը վերահաստատել է թեմայի վերաբերյալ հայկական կողմի ավելի վաղ արած հայտարարությունները և նշել Թուրքիայի կողմից Հայաստանին օգնություն տրամադրելուն առնչվող լուրերը չեն արտացոլում իրականություն:
Դեսպանության հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Թուրքիայի լիազոր անձինք որպես հումանիտար օգնություն ապահովել են Թուրքիայում ապրող Հայաստանի շուրջ 70 քաղաքացու վերադարձն իրենց երկիր Վրաստանի տարածքով։ Սրանից բացի որևէ այլ օգնության մասին խոսք չկա։
Վերջին օրերին թուրքական պաշտոնական շրջանակներից հնչում են հայտարարություններ, որոնցում պնդվում է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից, և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը: Թուրքական մամուլում հրապարակված նյութերում Հայաստանը ներկայացվում էր այն պետությունների շարքում, որոնց Թուրքիան պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել։
Օրեր առաջ այս կապակցությամբ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխմամբ, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Նաղդալյան. Հայաստանը չի դիմել Թուրքիային այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով
- Այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխումը Հայատան՝ Վրաստանի տարածքով.ԱԳՆ
- Էրդողանը զանգել է Պոլսի Հայոց Պատրիարքին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին