Արծրուն Պեպանյան. ՀԽ նախագահի նման պահվածքը պետք է մտահոգի կառավարությանը
Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանն անդրադարձել է խորհուրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի՝ սոցիալական ցանցում հնչեցրած հայտարարություններին, որոնք վերաբերում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Հանրային խորհրդի անդամ դառնալուց հետո, սկսած 2019թ ապրիլից, թե խորհրդի նախկին, թե ներկա նախագահի օրոք, նիստերի ժամանակ մտահոգություն եմ հայտնել երկրում ստեղծված քաղաքական անհանդուրժողականության վերաբերյալ և առաջարկել եմ օրակարգային դարձնել այդ անհանդուրժողականությունը մեղմելու ուղիներ գտնելու հարցը, հիմք ընդունելով ՀԽ մասին ՀՀ օրենքը, համաձայն որի ՀԽ գործառույթներից են՝ կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը:
Ցավոք, այդպես էլ կարևոր այդ հարցն օրակարգային չդարձավ, իսկ քաղաքական անհանդուրժողականությունը գնալով ահագնանում է:
Ամիսներ առաջ հրապարակայնորեն իմ անհամաձայնությունը հայտնեցի ՀԽ ներկայիս նախագահի քաղաքական կողմնակալ պահվածքի վերաբերյալ և հորդորեցի հետևել օրենքի պահանջին և լինել քաղաքականապես չեզոք:
Օրերս ՀԽ նախագահը կրկին անգամ խախտել է քաղաքական չեզոքության պահանջը և Վեհափառի մասին հրապարակայնացրել տեսակետ, որը ոչ միայն չի նպաստում երկրում փոխադարձ վստահության, երկխոսության հարաբերությունների ձևավորմանը, այլև խթանում է առկա անհանդուրժողականության խորացումը:
ՀԽ նախագահի նման պահվածքը համարում եմ անընդունելի, գտնում եմ, որ այդ փաստը պիտի մտահոգի ՀԽ անդամներին ու, հատկապես, այդ պաշտոնին նշանակման լիազորություն ունեցող մարմնին՝ ՀՀ կառավարությանը»,-գրել է Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան