Արցախի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չի ստացել
Արցախի Հանրապետությունում երեկ՝ ապրիլի 14-ին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ, ժամը 08:00-20:00-ն ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։
Ընտրությունների ընթացքում ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ տարբեր հարցերով դիմել է 24 քաղաքացի, որոնց, օրենքով սահմանված կարգով, տրվել է պատասխաններ:
Նշված քաղաքացիներից 11-ին տրամադրվել է անձնագրին փոխարինող փաստաթուղթ, 12-ին տրվել է համապատասխան տեղեկանք՝ դատարան դիմելու համար, իսկ 1-ը դիմել է հաշվառման հետ կապված խնդրով:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. 2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է
- Արցախում ավարտվեցին նախագահի երկրորդ փուլի ընտրությունները
- Արցախի ոստիկանությունը քաղաքացիների և դիտորդների կողմից խախտումների հետ կապված դիմումներ չի ստացել
- Արայիկ Հարությունյան. Այս երկրում ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ
- Արցախ. Քվեարկությունը՝ ժամը 17։00-ի դրությամբ
- Արցախ. 14.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28,4 տոկոսը
- Արցախ. Ընտրողներն առավել ակտիվ են Հադրությում և Ասկերանում
- Արցախ. Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության մեկնարկը տրված է
- Արցախ. Ընտրախախտումների վերաբերյալ 14 հաղորդումների հիման վրա որոշում է կայացվել քրգործ հարուցել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին