Թրամփը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ֆինանսական միջոցների տրամադրումը, քանի որ, նրա կարծիքով, այն չի կարողացել հաղթահարել կորոնավիորւսի համավարակը։
«Իրականությունն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել, չի ստուգել և չի տարածել տեղեկատվությունը ժամանակին ու թափանցիկ կերպով»,-BBC-ի փոխանցմամբ, Սպիտակ տանն անցկացվող ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահը։
«Աշխարհն ակնկալում է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ ՝ ապահովելու, որ միջազգային առողջապահական սպառնալիքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը տարածվի ժամանակին։ Եթե դա տեղի չի ունենում, ապա ինքնուրույն պետք է տեղեկացնել աշխարհին կատարվածի մասին: ԱՀԿ-ն չի կատարել իր հիմնական պարտականությունը և պետք է պատասխանատվության ենթարկվի: Տասնամյակներ անց եկել է այդ ժամանակը »,-հայտարարել է նա։
Թրամփի խոսքով, ԱՀԿ-ն տարածել է Չինաստանի ապատեղեկատվությունը, ինչն էլ հանգեցրել է համաճարակի ավելի մաշտաբային հետևանքների։
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշոր աղբյուր է։ Միայն նախորդ տարի ԱՄՆ ներդրումը կազմակերպությունում կազմել է 400 մլն դոլար կամ ընդհանուր ներդրումների 15 տոկոսը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է՝ հիմա ԱՀԿ-ի կամ վիրուսի դեմ պայքարող որևէ այլ հումանիտար, առողջապահական կազմակերպության ռեսուրսների կրճատման ժամանակը չէ։
«Հիմա միասնականության, միջազգային հանրության համերաշխ աշխատանքի ժամանակն է, որպեսզի զսպենք վիրուսն ու այս համաճարակի աղետալի հետևանքները»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան