Կաննի կինոփառատոնը հունիսին չի կայանա
Կաննի միջազգային 73-րդ կինոափառատոնի կազմակերպիչները որոշել են, որ 2020 թվականի միջոցառումը հունիսին չի կայանա։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, չեն պատրաստվում չեղարկել փառատոնը, բայց չի անցկացվի դասական ձևաչափով։ Կազմակերպիչները հրաժարվել են փառատոնը հունիսի վերջին հուլիսի սկզբին անցկացնելու գաղափարից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո, որը նախօրեին հայտարարել է, որ բոլոր փառատոներն ու միջոցառումները մինչև ամառվա կեսեր չեն անցկացվելու։
«Կաննի կինոփառատոնը պետք է շարունակի քննարկել բոլոր հնարավորությունները»,- նշված է կազմակերպիչների հայտարարության մեջ։
Ավելի ուշ կհայտարարեն, թե երբ կանցկացվի փառատոնը 2020 թվականին։
Փառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը։
Հարակից հրապարակումներ`
- Կաննի փառատոնը չի անցկացվի օնլայն
- Կաննի փառատոնը հետաձգվել է
- Կաննի փառատոնի ժյուրին կգլխավորի Սփայք Լին
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի