Բրիտանիայում հղի բուժքույրը մահացել է կորոնավիրուսից, իսկ երեխան փրկվել է կեսարյան հատմամբ
Մեծ Բրիտանիայում 28 ամյա հղի բուժքույրը մահացել է կորոնավիրուսով վարակվելու արդյունքում։ Բուժքույրը մահացել է կիրակի օրը՝ շտապ կեսարյան հատում իրականացնելուց դստեր լույս աշխարհ գալուց հետո։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ կորոնավիրուսից մահացել է նաև 2 որդիների հայր, հիվանդանոցի 62-ամյա բժիշկը։ Պիտեր Թյունը մահացել է երկուշաբթի՝ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկ Թյունն ավելի քան 21 տարի «Royal Berkshire» հիվանդանոցում աշխատել է որպես նեյրորիաբիլիտացիայի մասնագետ:
Այսպիսով, Բրիտանիայում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների թիվն արդեն դարձել է 44։