Տ. Հովել քահանա Օհանյան. Մի՛ նմանվեք այն բաշիբոզուկներին
Օքլենդ քաղաքի (Կալիֆորնիա) Ս. Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովել քահանա Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է պաշտոնյանների ու ոչ պաշտոնյաների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցրած քննադատություններին, վիրավորանքներին։
«Ասողին՝ լսող է պետք:
Սթափվե՛ք, պարոնա՛յք, սթափվե՜ք: Մի՛ նմանվեք այն բաշիբոզուկներին, որ դարեր շարունակ երազեցին ավիրել մեր Սրբություն Սրբոցը: Եկան, զարկվեցին Աստվածահիմն այդ Վեմին ու կործանվեցին, փշրվեցին, անհետացան դարերի ոլորաններում:
Զգույշ խոսեք, պարոնա՛յք, զգույշ եղե՛ք, ձեր առջև Միածնաէջ Մայր Աթոռն է, ձեր առջև Ազգընտիր Հայոց Հայրապետն է, ձեր առջև Քրիստոսահիմն Վեմն է՝ Տիրոջ Օծյալը:
Ձեր անհեռատեսությամբ ու մանկամտությամբ մի՛ փորձեք զարնվել այդ Վեմին. կփշրվեք... մի՛ փորձեք:
Ասողին՝ լսող է պետք»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն News.am-ին հայտնել էր.
«Հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։
Այս հրապարակումից հետո ԱԺ փոխնախագահ, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:
Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»։
Սա հարուցել է բազմաթիվ հոգևորականների զայրույթը, նրանք քննադատում են Սիմոնյանի նման պահվածքը։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Չախալյան. Մի՛ խառնվեք իրար, վստահաբար կգա ժամանակ, և Վեհափառը ձեր բոլորի ազատության համար էլ կմիջնորդի
- Տեր Ասողիկ. Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը