Տեր Խորեն քահանա Կիրակոսյան. Եկեղեցում հակառակորդ մի փնտրեք, չեք գտնի
«Հայ Եկեղեցուն և Հայոց Հայրապետին ուղղված ստյոպասաֆարյանական մակարդակի վիրավորական արտահայտությունները զարմանալու առիթ չեն ցավոք: Զարմանալի կլիներ այդ կոնտիգենտից այլ բան սպասելը: Ի գիտություն ընդունել է պետք իրողությունը, այդքանը միայն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Տեր Խորեն քահանա Կիրակոսյանը։
Նրա խոսքով, սակայն երբեք չէր կարելի երևակայել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան կարող է նման արտահայտություններ օգտագործել Հայ Եկեղեցու գահակալի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին:
«Սա, իրոք, խավար էջ է հայ ժողովրդի ու հայ Եկեղեցու պատմության մեջ, խավար էջ է մեր հոգիներում, որն այլևս չի ջնջվի: Համավարակի ներկա օրերում Հայոց Հայրապետը անընդհատ խոսում է միասնության, հասարակական համերաշխության, միմյանց հանդեպ փոխադարձ սիրո ու հոգատարության մասին: Ու վստահ եմ՝ շարունակելու է նույնը անել, որովհետև դա է ճշմարիտ ճանապարհը՝ դիմակայելու մեր ներքին ու արտաքին կյանքի փորձություններին ու դժվարություններին:
Հայ Եկեղեցուն կարող էք լինել հակառակորդ, շատերն են եղել, բայց Եկեղեցում հակառակորդ մի փնտրեք, չեք գտնի: Եկեղեցու գործը, առաքելությունը Տիրավանդ է, սուրբ»,- գրել է Տեր Խորենը:
Հարակից հրապարակումներ`
- Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյան. Խորհուրդս է՝ սրբագրել ասվածն ու մի լավ մտածել` ինչ ասել է քաղաքականություն, ժողովրդավարություն
- Վահագն Չախալյան. Մի՛ խառնվեք իրար, վստահաբար կգա ժամանակ, և Վեհափառը ձեր բոլորի ազատության համար էլ կմիջնորդի
- Տեր Ասողիկ. Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը