ՀՀ ԱԳՆ-ն՝ Արցախի ընտրությունների մասին
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Արցախում կայացած նախագահական ընտրությունների ավարտի վերաբերյալ։
«Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին, իշխանություններին և քաղաքական ուժերին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 14-ին հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը: Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին:
Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման համար:
Հայաստանի Հանրապետությունը սերտորեն կհամագործակցի խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող իշխանությունների հետ և հետևողականորեն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմափակման:
Վստահ ենք, որ Արցախի նորընտիր իշխանությունները հատուկ պատասխանատվությամբ կստանձնեն բանակցային գործընթացում իրենց առանցքային դերակատարումը»,- նշված է հայտարարությունում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահին
- Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին
- Կաթողիկոսը՝ Արցախի նորընտիր նախագահին. Երբեք տեղիք չտալ բևեռացման և բաժանումների
- Արայիկ Հարությունյան. Համոզված եմ՝ ՀՀ կառավարությունն ինչպես միշտ, ապագայում ևս աջակցելու է Արցախի իշխանություններին
- Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին
- Արցախի ԿԸՀ. Արայիկ Հարությունյանը ստացել է կողմ ձայների 88 տոկոսը, Մասիսի Մայիլյանը՝ 12 տոկոսը
- Արցախում ավարտվեցին նախագահի երկրորդ փուլի ընտրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը